ԱՄՆ-ը և Թուրքիան 30-օրյա վերջնագիր են ներկայացրել Սիրիայի քրդերին

Լուրեր

29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
Բոլորը

ԱՄՆ-ը և Թուրքիան Սիրիայի դեմոկրատական ուժերին (SDF) 30-օրյա ժամկետ են տվել՝ Սիրիայի կառավարության հետ ինտեգրումն ավարտելու համար։ Այս մասին  Middle East Eye-ին հայտնել են հարցին ծանոթ աղբյուրները։

SDF-ի առաջնորդ Մազլում Աբդին մարտին համաձայնագիր էր ստորագրել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որում ուրվագծվում է SDF-ի և դրա մասնաճյուղերի՝ Դամասկոսի կառավարությանը ամբողջական միաձուլումը։ Սակայն առաջընթացը կանգ է առել, քանի որ SDF-ն ու այլ քրդական խմբավորումներ պահանջել են ինքնավարություն և հրաժարվել են միավորվել Սիրիայի պաշտպանության նախարարության հետ՝ պնդելով սիրիական բանակի ներսում առանձին ռազմական հրամանատարության և կազմակերպչական կառուցվածքի պահպանման հարցում։

Ամերիկյան և թուրքական համբերությունը սպառվում է, MEE-ին հայտնել են աղբյուրները: Անցյալ շաբաթ Սիրիայում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ և Թուրքիայի պաշտոնյաները SDF-ին 30-օրյա վերջնագիր են ներկայացրել Դամասկոսի կառավարությանը միանալու համար։

«SDF-ին ասվել է, որ իրենց բոլոր զինված ստորաբաժանումները չեն ինտեգրվի սիրիական բանակին: Ինտեգրացիայից բացառված ստորաբաժանումները կզինաթափվեն, ընդհանուր վերահսկողությունը կմնա սիրիական կառավարությանը»,- ասել է աղբյուրներից մեկը։

Ըստ տեղեկությունների՝ Դամասկոսի կառավարությունը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում SDF-ի՝ բացառապես կանանցից բաղկացած ստորաբաժանումներն իր շարքերում ներառելու հարցում, որոնք հայտնի են որպես YPJ՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղ։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմաս Բարաքն այս ամսվա մի քանի հարցազրույցներում և հայտարարություններում հստակեցրել է, որ Վաշինգտոնը դեմ է նման պահանջներին և կողմ է միասնական Սիրիային՝ մեկ ազգով, մեկ բանակով և մեկ պետությամբ։ Այս ամսվա սկզբին  քրդական պատվիրակությունը բանակցություններ է վարել Սիրիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաև ամերիկացի և ֆրանսիացի ներկայացուցիչների հետ։ Քննարկումները, սակայն, որևէ առաջընթաց չեն արձանագրել։

«Մենք ձեզ կհավաքենք, կմիջնորդենք, կօգնենք, բայց մենք չենք մնալու այստեղ։ Եթե դուք համաձայն չեք, ապա մի՛ համաձայնվեք, բայց մենք այստեղ հավերժ չենք մնալու որպես դայակ և միջնորդ», – հանդիպումից հետո Նյու Յորքում լրագրողներին ասել էր Բարաքը։

Նա նաև զգուշացրել էր SDF-ին, որ Դամասկոսի հետ համաձայնության չհասնելու դեպքում կարող են առաջանալ «այլընտրանքներ»։

Անցյալ շաբաթ Սիրիայում կայացած հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյաները շեշտել են, որ SDF-ը չպետք է շահագործի Դամասկոսի, Անկարայի և Վաշինգտոնի բարի կամքը՝ բանակցությունները երկարաձգելով և ժամանակ ձգձգելով։

Դամասկոսում վերջերս իրականացված Իսրայելի օդային հարվածները, որոնք առաջացել էին Սուեյդայում բեդվինների և դրուզների միջև բախումներից, սրել են լարվածությունը Անկարայում։ Թուրքիայի կառավարության աղբյուրները մտահոգված են, որ Իսրայելի միջամտությունը կարող է խրախուսել SDF-ին՝ շարունակել ինքնավարության պահանջները, մասնավորապես, այն պատճառով, որ Դամասկոսը, կարծես, անարդյունավետ է հակամարտությունը լուծելու հարցում և մեղադրվում է դրուզ փոքրամասնության դեմ հանցագործությունների մեջ։ Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը լիովին աջակցում է ալ-Շարաայի վարչակազմին և թույլ չի տա Սիրիայի մասնատումը։

Հյուսիսային Կիպրոս կատարած այցից վերադառնալիս Էրդողանը լրագրողներին ասել է, որ ալ-Շարաայի՝ Սուեյդայի վերաբերյալ կոշտ դիրքորոշումը պետք է հստակ ուղերձ լինի SDF-ին, որ զինաթափման բանակցություններում որևէ փոխզիջում չի լինի։

Նույն աղբյուրների համաձայն՝ անցյալ շաբաթվա հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյաները խնդրել են, որ YPG-ն տեղեկատվություն տրամադրի թուրքական սահմանի երկայնքով թունելային ցանցերի և քաղաքացիական տարածքներում տեղակայված զենքի պահեստների վերաբերյալ։

Բարաքը, որը շաբաթավերջին զրուցել էր SDF-ի առաջնորդ Մազլում Աբդիի հետ, այս շաբաթ ասել է, որ չի հավատում, որ Սուեյդայում բռնությունները կխաթարեն բանակցությունները, և որ «առաջիկա շաբաթներին» կարող է առաջընթաց լինել։

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան էլ, խոսելով անանունության պայմանով, ասել է, որ SDF-ի  և Սիրիայի կառավարության միջև ինտեգրման բանակցությունները շարունակվում են։

«Մենք աջակցում ենք այս քննարկումների շարունակականությունը՝ որպես ցանկացած չլուծված հարց լուծելու լավագույն միջոց»,- հայտարարել է պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի