Պետք է ասել՝ ով է Խորխոռունու սպանության պատվիրատուն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության բացահայտման մասին ՔԿ-ի հաղորդագրությանը, պնդում է՝ սպանությունը տեղի ունեցավ ինչ-ինչ քաղաքական իրողություններից հետո։ Նա կարծում է, որ  ժամանակն է հնչեն նաև անուններ՝ ով կամ ովքեր են այդ հանցագործության պատվիրատուն։

Ըստ հաղորդագրության՝ ՔԿ-ի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խորխոռունու սպանությունը կատարել են Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն՝ շահադիտական դրդումներով: Factor TV-ն պարզել էր, որ սպանության գործով անցնող անձիք են՝ Արթուր Առաքելյան, Սասուն Առուշանյան, Հրայր Նարիմանյան, Արայիկ Նարիմանյան։ Վերջին երկուսը եղբայրներ են։ Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հզր ԱՄՆ դոլար և 15 հզր ԱՄՆ դոլար գումար»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Վահրամ Խորխոռունին սպանվել էր 1998 թվականի դեկտեմբերին՝ Երևանում, իր բնակարանի մուտքի մոտ։

Հիշեցնենք՝ Վահան Խորխոռունին Հայաստանի և Արցախի ուժային կառույցներում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել․ 1993-1994 թվականներին եղել է ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1994-1997 թվականներին՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, 1997–1998-ին՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նարեկ Կիրակոսյան