Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը կալանավորվել է
Հասարակություն
21.07.2025 | 13:55
Պաշտպանության նախկին նախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը կալանավորվել է։ Այս մասին տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հուլիսի 18-ին հայտնել էր, որ բացահայտվել է 27 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործը, որով մեկ անձ ձերբակալվել է։
Արաքս Մամուլյան