«Ոստիկանները ներխուժել են Վերին Դվին և ձերբակալություններ սկսել». ահազանգի հետքերով

Լուրեր

25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոյեվան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, հայտնելով, որ իրեն են դիմել Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչներ՝ ահազանգելով, թե վաղ առավոտից ոստիկանները ներխուժել են իրենց համայնք և  ձերբակալություններ են սկսվել իրականացրել.

«Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք»։ Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»,- գրել էր պատգամավորը։

Factor TV-ն կապ հաստատեց Ներքին գործերի նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ՝ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում են ձերբակալվել Արևշատ համայնքի բնակիչները։

Քննչական կոմիտեից FactorTV-ին տեղեկացրին, որ խուլիգանություն կատարելու հոդվածի հատկանիշներով այս պահին ձերբակալվել է 4 անց.

«Հաղորդման հիման վրա 2025 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

FactorTV-ի տեղեկություններով՝ ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո վթարի մասնակից անձինք սկսել են միմյանց հասցեին մեղադրանքներ և հայհոյանքներ հնչեցնել, ինչն էլ մեծ վեճի է վերածվել։

 

Ռոզա Վարդանյան