Արարատը կոտդիվուարցի նորեկ ունի
Կոտդիվուարցի հարձակվող Ադամա Մեիտեն պայմանագիր է ստորագրել Երևանի «Արարատի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը «Արարատ» է տեղափոխվել իր երկրի JMG Ջեկանու ակադեմիայից։
Պայմանագիրը երևանյան ակումբի հետ նախատեսված է երեք տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականը։