3 անչափահաս երեխաների մայրն ազատ է արձակվել․ նրան կալանավորած դատավորը նոր որոշում է կայացրել

Լուրեր

04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայատարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
04.06.2026 | 12:41
Մայիսին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան
04.06.2026 | 12:34
Տիմուր Գուրցկայա․ «Ինչպես երևում է, «Կրասնոդարն» ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը Սպերցյանի վերաբերյալ»
04.06.2026 | 12:27
Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հանքային ռեսուրսները․ Զախարովան՝ ՀՀ Ռուբիոյի այցի մասին
04.06.2026 | 12:19
RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում
04.06.2026 | 12:10
TRIPP-ի համաձայնագիրը ստորագրվեց // Կառավարությունը կաջակցի Եվրոպա և Կանադա արտահանմանը․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 12:09
Արծվիկ Մինասյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսն ընտրախախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:08
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը շարունակում է կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:02
Օվերչուկը հայկական ապրանքների նկատմամբ միջոցառումները նորմալ է որակել
04.06.2026 | 11:54
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ պատերազմի դադարեցման խորհրդանշական բանաձև է ընդունել
04.06.2026 | 11:47
Կառավարությունը հաստատեց փոխհատուցման նախագիծը. 4250 տոննա բանջարեղեն և ելակ, 10 մլն ծաղիկ հունիսին կարտահանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 11:40
Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
Բոլորը

Հուլիսի 11-ին 3 ամսով կալանավորված երեք անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանը, որն 8 ամսական երեխայի հետ սկզբում տեղափոխվել էր «Աբովյան» ՔԿՀ, ապա՝ քաղաքացիական հիվանդանոց, ազատ է արձակվել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը, որն օրեր առաջ կալանքի որոշում էր կայացրել, այսօր նոր որոշում է կայացրել և փոխել Հարությունյանի խափանման միջոց կալանքը, սահմանելով վարչական հսկողություն և ստորագրություն չհեռանալու մասին։ Ըստ որոշման՝ դատարանը հաշվի է առել ամբաստանյալի պահվածքի փոփոխությունը և 3 անչափահաս երեխա ունենալու հանգամանքը։ Թե ինչպես է դատարանը հասկացել, որ Հարությունյանի վարքագիծը փոխվել է կամ արդյոք նախորդ որոշման ժամանակ դատարանը հաշվի չէր առել 3 երեխայի հանգամանքը, դժվար է ասել։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի,  Հարությունյանն օժանդակել է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն: Փետրվարին նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, սակայն Հարութունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել հունիսի 16-ի նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից։ Որոշում է կայացվել նրան հարկադրաբար ներկայացնել դատարան, որը ևս չի կատարվել, քանի որ ոստիկանների գնալու պահին կինը տանը չի եղել։ Հեռախոսազրույցների ժամանակ էլ Հարությունյանը հայտնել է, որ չի պատրաստվում ներկայանալ դատական նիստերին, քանի դեռ նոր պաշտպան չունի։ Այս ամենից հետո, հուլիսի 8-ին դատարանը խստացրել է նրա խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանքը, սակայն սա ևս չի իրագործվել. Հարությունյանն ապրելիս է եղել վարձով, իսկ տանտերը հրաժարվել է, որ իր տան մեջ տնային կալանքն իրականացվի։ Դատարանի հիմնավորմամբ՝ այս ամենից հետո հիմքեր են առաջացել ընտրելու ամենախիստ խափանման միջոցը։

Հարությունյանի կալանավորման որոշումը դժգոհությունների ալիք էր բարձրացրել, արձագանքել էր Մարդու իրավունքների պաշտպանը, մորը և երեխային այցելել էր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ավելին, մի խումբ պատգամավորներ անձնական երաշխավորություններ էին ներկայացրել դատարան, որ Հարությունյանի խափանման միջոցը փոխվի, սակայն դատարանն այսօր չի քննել այդ միջնորդությունը, քանի որ ստորագրած պատգամավորները դատարան չէին ներկայացել։

 

Ռոզա Վարդանյան