Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում․ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Լիբանանի դիրքորոշումները՝ միջազգային հարթակների շրջանակում Հայաստանին առնչվող տարբեր հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Մայա Դաղերը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը՝ փոխգործակցության ու ակտիվ երկխոսության համար: Դեսպանը վստահություն է հայտնել, որ երկու բարեկամ երկրներն ու ժողովուրդները կշարունակեն պատմական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը միտված քայլերը:

Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: