Փաշինյանին 30 օր է անհրաժեշտ, որ կարողանա ներկայացնել կաթողիկոսի ընտրությունների հետ կապված համակարգող խմբի ստեղծման մասին տվյալներ

Լուրեր

16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը Factor TV-ի հարցման 5-րդ օրը 30-օրյա լրացուցիչ ժամանակ է խնդրել, որպեսզի տեղեկացնի, թե այս պահին որ փուլում են «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգի համար» ստեղծված/ստեղծվելիք համակարգող խմբի աշխատանքները։

Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել՝ հիշատակելով Նիկոլ Փաշինյանի հունիսի 10-ի ֆեյսբուքյան գրառումը և վարչապետից խնդրել էր նշել, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ հայտ է ստացվել, արդյո՞ք դրանք բավարար են խմբի ստեղծման համար, սահմանվա՞ծ է դիմելու վերջնաժամկետ և այլն։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի վերջին օրը՝ առավոտյան, վարչապետի աշխատակազմից ստացանք պատասխան․

«Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»:

Պարզ չէ՝ արդյո՞ք հնարավոր չէր հարցումից մեկ, կամ, առավելագույնը երկու օր անց լրացուցիչ ժամանակ խնդրել, ավելին, արդյո՞ք այս պահի դրությամբ՝ Փաշինյանի գրառումից ավելի քան մեկ ամիս անց համակարգող խմբի աշխատանքների մասին տեղեկությունը դեռևս հավաքված չէ, թե այլ խնդրի պատճառով է վարչապետին անհրաժեշտ հավելյալ 30 օր ժամկետը։

Հիշեցնենք՝ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն էր կատարել, առաջարկելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասով համակարգող խումբ ստեղծել․

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետեւորդներ․ 

Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր․ 

ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին; 

բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը; 

գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը; 

դ) ամեն օր աղոթում են; 

ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։ 

Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ 

Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։ Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ 

Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։ Խնդրում եմ կարճ գրել նաև Ձեր մասնագիտության և/կամ զբաղմունքի մասին։ 

Համակարգող խմբի ձեւավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ 

Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդմ»,- գրել էր Փաշինյանը։

Ռոզա Վարդանյան