400 տարածքային գրասենյակ և միայն մեկ «Վազ 2121» ավտոմեքենա․ ՀՀԿ-ի գույքն ու ֆինանսավորումը 2024-ին

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

198․1 մլն դրամ մուտքեր, 195․1 մլն դրամ ելքեր և ոչ մի լումա ֆինանսավորում պետական բյուջեից․ սա 2024 թվականին Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆինանսական հաշվետվության տվյալներն են։

Հիշեցնենք, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բյուջետային ֆինանսավորում ստանում են այն կուսակցությունները, որոնց ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 3 %-ը:

ՀՀԿ-ն այդ 3 %-ը չի ստացել, թեև ներկայացված է Ազգային ժողովում։

Միաժամանակ, կուսակցությունը ենթարկվել է աուդիտի, քանի որ մուտքեր/ելքերը գերազանցել են 25 մլն դրամը։ Աուդիտը խախտում չի արձանագրել։

ՀՀԿ-ի ֆինանսավորման հիմնական մասը՝ 190․5 մլն դրամ, գոյացել է կուսակցականների անդամավճարներից, 6․5 մլն դրամը նվիրատվություն է (622 հազար դրամը՝ բնեղենով նվիրատվություն), 1․1 մլն-ը՝ 3 անշարժ գույքը վարձակալության հանձնելուց ստացված եկամուտ է, ևս 25 հազար դրամ այլ մուտքեր են եղել։

Կուսակցության ծախսերի մեծ մասը՝ 109․5 մլն դրամ, աշխատանքի վարձատրություն է, մոտ 42 մլն դրամ՝ հարկեր և տուրքեր, 26․3 մլն-ը՝ կոմունալ վճարներ, 9․7 մլն-ը՝ գույքի վարձակալության ծախս, 3․4 մլն-ը՝ ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարներ, 4․2 մլն-ը՝ այլ ելքեր։

ՀՀԿ-ն շուկայականից էականորեն ցածր գնով գույք է վարձակալել Արթուր Ասոյանից՝ 38 հազար դրամով, և անհատական բնակելի տուն Անանիա Գաբիկյանից՝ 180 հազարով։

Կուսակցությունն ունի 400 տարածքային գրասենյակ և միայն 1 ավտոմեքենա՝ 1993 թվականի արտադրության «Վազ 2121»։

Հիշեցնենք, որ Factor.am-ն արդեն ներկայացրել է ՔՊ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության հաշվետվությունները։ Մյուս կուսակցությունների ֆինանսական մուտքերի և ելքերի մասին տվյալները՝ հաջորդիվ։ 

 

Գայանե Խաչատրյան