Դամասկոսի վրա Իսրայելի հզոր հարվածներից հետո Սիրիան զորքերը դուրս է բերում Սուեյդա քաղաքից

Լուրեր

04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը չորեքշաբթի մի շարք հզոր հարվածներ էր հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին՝ ուժեղացնելով արշավը, որը, ըստ Իսրայելի, ուղղված է երկրի դրուզ բնակչությանը՝ արաբ փոքրամասնությանն աջակցելուն, որը բախումների մեջ է մտել Սիրիայի կառավարական ուժերի հետ, գրում է CNN-ը։

Ըստ սիրիական կողմի՝ հարվածները, որոնց հետևանքով մայրաքաղաք Դամասկոսում զոհվել է առնվազն երեք մարդ, ստիպել են ԱՄՆ պաշտոնյաներին շտապել կանխել հարևան երկրների միջև ավելի լայն բախումը, ընդ որում՝ Սիրիան համաձայնել է  դուրս բերել իր զորքերը հարավային Սուեյդա քաղաքից և նոր հրադադարի համաձայնագիր կնքել տարածքում գտնվող դրուզ աշխարհազորայինների հետ։

Հինգշաբթի վաղ առավոտյան ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ասել է, որ ժողովուրդը կանգնած է երկու տարբերակի առջև՝ կա՛մ «բաց պատերազմ» Իսրայելի հետ՝ «մեր դրուզ քաղաքացիների գնով», կա՛մ թույլ տալ դրուզ հոգևորականներին «վերադառնալ բանականությանը և առաջնահերթություն տալ ազգային շահերին»։

«Մենք պատերազմից չենք վախենում, մեր պատմությունը լի է մեր ժողովրդին պաշտպանելու համար մղված մարտերով, բայց մենք ընտրեցինք այն ուղին, որը սիրիացիների բարեկեցությունը քաոսից և ավերածություններից վեր է դասում»,- ասել է ալ-Շարաան։

Իսրայելն ակտիվացրել է Սիրիայի վրա հարվածները՝ չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը, որը քայլեր է ձեռնարկել երկրի միջազգային մեկուսացումը վերացնելու համար, այն բանից հետո, երբ անցյալ տարվա վերջին Ասադի ռեժիմի անկումից հետո ապստամբները զավթեցին իշխանությունը։

Չորեքշաբթի Դամասկոսի վրա իրականացված օդային հարվածները թիրախավորել էին Սիրիայի մայրաքաղաքի մի քանի կառավարական շենքեր:

Իր  ելույթում ալ-Շարաան մեղադրել է Իսրայելին սիրիացի ժողովրդին պառակտելու փորձերի մեջ և խոստացել պաշտպանել դրուզ բնակչության իրավունքները։

«Իսրայելական կազմավորումը, որը հայտնի է մեզ անկայունացնելու և պառակտում սերմանելու բազմաթիվ փորձերով, կրկին ձգտում է մեր հողը վերածել քաոսի մարտադաշտի և քանդել մեր ժողովրդի կառուցվածքը»,- ասել է նա։

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «արգելված խմբավորումների դուրսբերումից հետո Սուեյդայի ազգային հիվանդանոցում հայտնաբերվել են տասնյակ մարմիններ»։ Նախարարությունը նշել է, որ դրանք «Սիրիայի անվտանգության ուժերի և քաղաքացիական անձանց մարմիններ են», սակայն այլ մանրամասներ չի տրամադրել։

Սիրիայում դրուզ համայնքը կենտրոնացած է երկրի հարավում գտնվող Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներին մոտ գտնվող երեք հիմնական նահանգների շուրջ և մեծամասնություն է կազմում Սուեյդա նահանգում։

Ավելի քան 20,000 դրուզ է բնակվում Գոլանի բարձունքներում, որն Իսրայելը գրավել է Սիրիայից 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ, հետո պաշտոնապես այն անեքսիայի ենթարկել 1981 թվականին։

Վերջին օրերին դրուզ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, ըստ ամենայնի, Գոլանի բարձունքներից անցել են Սիրիա։

Հստակ չէ, թե երբ են տեղի ունեցել սահմանային անցումները, սակայն երեքշաբթի և չորեքշաբթի սոցիալական ցանցերում շրջանառվող առանձին տեսանյութերում երևում է, թե ինչպես են դրուզների դրոշներով մարդիկ անցնում սահմանային ցանկապատը, ենթադրաբար, Գոլանի բարձունքներից դեպի Սիրիա։ Չորեքշաբթի դիմելով Իսրայելում և Գոլանի բարձունքներում գտնվող դրուզների համայնքին՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կոչ էր արել նրանց չանցնել սահմանը։

«Ես մեկ խնդրանք ունեմ ձեզ համար. դուք Իսրայելի քաղաքացիներ եք։ Մի՛ անցեք սահմանը»,- հայտարարել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի