Ադրբեջանը պատրաստվում է գնել մոտ 800 միլիոն դոլար արժողությամբ կապի արբանյակ

Լուրեր

10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները.ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
Բոլորը

Ադրբեջանը պատրաստվում է ձեռք բերել մոտ 800 միլիոն դոլար արժողությամբ կապի խոշոր  արբանյակ՝ իր հեռահաղորդակցության ենթակառուցվածքը ընդլայնելու, երկիրը համաշխարհային կենտրոնի վերածելու և իր աշխարհաքաղաքական դիրքը ամրապնդելու նպատակով։

Ըստ թուրքական GDH Digital լրատվական պորտալի՝ Ադրբեջանի համապատասխան կառույցները հայտարարել են միջազգային մրցույթ, որին մասնակցել են մի քանի հեղինակավոր ընկերություններ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գործընթացը մոտենում է իր եզրափակիչ փուլին, որի արդյունքում վերջին  փուլ են անցել չորս մասնակիցներ՝ թուրքական TUSAŞ-ը (Turkish Aerospace Industries), իսրայելական IAI-ը (Israel Aerospace Industries),ֆրանս-իտալական Thales Alenia Space-ը և Էլոն Մասկի SpaceX-ը։

Մրցույթի պայմանների համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է մատակարարի արբանյակ, որը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին, բնութագրերով մոտ իսրայելական Dror 1-ին և ունակ է բավարարելու Ադրբեջանի ապագա կարիքները հեռահաղորդակցության և կապի ոլորտում։ Բաքվի նպատակը ոչ միայն տնտեսության դիվերսիֆիկացիան է, այլև իր դիրքերի ամրապնդումը համաշխարհային կապի շուկայում, ինչպես նաև աշխարհաքաղաքական լծակների ձեռքբերումը։

Նշվում է, որ ներկայում իսրայելական IAI-ը համարվում է մրցույթի ֆավորիտը։ Նախկինում այն հաջողությամբ համագործակցել է ադրբեջանական Azercosmos ընկերության հետ, ինչպես նաև Ադրբեջանին մատակարարել է զենք, այդ թվում՝ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արժեքը միլիարդավոր դոլարների է հասնում։

2023 թվականի հոկտեմբերին IAI-ը պայմանագիր է կնքել Ադրբեջանին երկու OpSat-500 հետախուզական և դիտորդական արբանյակներ մատակարարելու համար՝ ընդհանուր 120 միլիոն դոլար արժողությամբ։ Այս պայմանագրի շրջանակներում, Իսրայելում ադրբեջանցի մասնագետներ են վերապատրաստվում այդ սարքերը շահագործելու համար։

Մրցույթի մեկ այլ մասնակիցը, Thales Alenia Space-ն է, սակայն, ինչպես հաղորդվում է, Բաքվի և Փարիզի միջև բարդ հարաբերությունները նվազեցնում են ընկերության հաղթելու հնարավորությունները: Միևնույն ժամանակ, առկա տվյալների համաձայն, ընկերությունը փորձում է շրջանցել այդ աշխարհաքաղաքական խոչընդոտը՝ Իտալիայի և Ադրբեջանի սերտ գործընկերության հաշվին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի