Լաչինում անտառային հրդեհ է բռնկվել․ հրդեհված տարածքում պայթյուն է տեղի ունեցել

Լուրեր

23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուշ երեկոյան անտառային հրդեհ է բռնկվել Լաչինում, տարածքում նաև պայթյուն է տեղի ունեցել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների նախարարության 112 թեժ գծին տեղեկատվություն է ստացվել Խոչազ գյուղի ուղղությամբ լեռնային տարածքում բռնկված հրդեհի մասին։ Դեպքի վայրում սկսել են աշխատել Պետական հրշեջ ծառայության ուժերը։

Հրդեհը բռնկվել է այն տարածքում, որտեղ անցյալում տեղի են ունեցել ռազմական գործողություններ։ «Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում անձնակազմի լայնածավալ միջամտությունը սահմանափակ է եղել տարածքում ականների և չպայթած զինամթերքի հնարավոր առկայության պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հաջողվել է կրակը մեկուսացնել, սակայն այն տարածքում, որտեղ ենթադրվում է՝ կան ականներ և չպայթած զինամթերք, հրդեհը շարունակվում է։Տարածք է տարվել համապատասխան տեխնիկա և մարդկային ուժ, իսկ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։

Առավոտյան  Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնել է, որ հրդեհը լիովին վերահսկողության տակ է վերցվել։ Ենթադրվում է, որ միջադեպի պատճառը զբոսաշրջիկների անփութությունն է եղել կրակի հետ վարվելիս։

«Կրակի ազդեցության  հետևանքով հրդեհի վայրում պայթել է ական, ուստի անձնակազմը և տեխնիկան չեն կարողացել անմիջականորեն միջամտել դրա մարմանը։ Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհի պատճառը եղել է արձակուրդի ժամանած զբոսաշրջիկների կողմից անվտանգության կանոնների չպահպանումը։ Մոտ 10 հեկտար տարածք ընդգրկող հրդեհը տեղայնացվել է»,-ասել է ԱԻՆ  Պետական հրշեջ ծառայության Լաչինի շրջանային վարչության պետի տեղակալ Ռուսլան Սուլեյմանովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի