ՀՀ-ն որպես դիտորդ Վրաստանում կմասնակցի Agile Spirit միջազգային զորավարժություններին

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

Վրաստանում հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Agile Spirit 2025 միջազգային բազմազգ զորավարժությունները։ Մեր հարևան երկիրը դրանք կհյուրընկալի տասներկուերորդ անգամ։

Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Agile Spirit 2025-ը նպատակ ունի բարձրացնել մասնակից երկրների պաշտպանական ուժերի պատրաստվածության մակարդակը, փոխգործունակությունը և գործառնական կարողությունները: Զորավարժության հիմնական բաղադրիչներն են հրամանատարաշտաբային հատվածը, վրաց-ամերիկյան մարտավարական շարասյուն Սենակի-Վազիանի երթուղով, հրաձգություններ, հատուկ գործողությունների ուժերի համատեղ գործողություններ, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական պատրաստության կենտրոնի կարողությունների ստուգում։

Agile Spirit 2025-ը կանցկացվի Վրաստանում և Թուրքիայում: Վրաստանում նախատեսված Agile Spirit 2025-ը համատեղ կղեկավարեն Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարությունը և ԱՄՆ-ի Վրաստանի ազգային գվարդիան, և դրան կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից:

Զորավարժություններին որպես դիտորդներ ներկա կլինեն Հայաստանի և Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները:

Վարժանքներին մասնակցելու համար Վրաստան են բերվել ԱՄՆ բանակի մարտական մեքենաներ և UH60 Black Hawk բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի Puma AS332 ուղղաթիռ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի