Արիանա Կաոիլին դրամահավաք է իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, սկսել է երկշաբաթյա հեծանվարշավ Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կաոիլին ասաց, որ հեծանվարշավի շնորհիվ դրամահավաք է իրականացնում «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF)՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար, իսկ անհրաժեշտ 10 000 ԱՄՆ դոլարը կծառայի գյուղերի սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռք բերմանը:

Արիանան նաև նշեց, որ իր համար հոգեհարազատ է «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» ու այն հնարավորություն է ընձեռում գյուղաբնակ երեխաներին բարձրացնել իրենց կյանքի որակն ու մեծ նվաճումներ արձանագրել։

Նշենք, որ հավաքվելիք 10 000 ԱՄՆ դոլարը կծառայի Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան ու Ձորական գյուղերի զարգացման համար։ «Դեռ մնացել է 4000 դոլար, որը շարունակելու ենք հավաքել և իրականացնել մեր ծրագիրը։ Ես շարունակելու եմ նաև Հայաստանը ներկայացնել միջազգային հարթակներում»,- ասաց Կաոիլին։

Մանրամասները՝ տեսանյութում։