ԱՄՆ գլխավոր դատախազը աշխատանքից ազատել է ավելի քան 20 արդարադատության նախարարության աշխատակիցների, որոնք զբաղվում էին Թրամփի գործերով

Լուրեր

10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
Բոլորը

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին աշխատանքից ազատել է արդարադատության նախարարության ավելի քան 20 աշխատակցի, որոնք մասնակցում էին Դոնալդ Թրամփի դեմ հարուցված գործերի քննությանը։ Այդ մասին հաղորդում են Reuters և Axios՝ հղում անելով աղբյուրներին։

Ազատվածների թվում եղել են ինչպես իրավաբաններ, այնպես էլ օժանդակ աշխատակիցներ։ Ամենաքիչը երկու ազատվածներ դատախազներ են եղել՝ աշխատող Ֆլորիդայում և Հյուսիսային Կարոլինայում։

Reuters-ի տեղեկացմամբ՝ բոլոր ազատվածները եղել են նախկին հատուկ դատախազ Ջեք Սմիթի թիմի անդամներ։ Այդ թիմը քննում էր Թրամփի դեմ երկու գործ՝ իշխանությունը զավթելու փորձի և գաղտնի փաստաթղթեր պահելու վերաբերյալ։

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփի գործերով զբաղվող արդարադատության աշխատակիցներ զանգվածաբար ազատվում են աշխատանքից։ Դեռևս հունվարի վերջին նախարարության ժամանակավոր ղեկավար Ջեյմս Մաքգենրին աշխատանքից ազատել էր 14 իրավաբանի։

Reuters-ի հաշվարկով՝ Սմիթի թիմի ազատված աշխատակիցների ընդհանուր թիվը հասել է 37-ի։ Ենթադրվում է, որ մոտակա ժամանակում կազատվեն ևս 15 աշխատակից։

Հիշեցնենք՝ 2025 թվականի հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթը հրաժարական է ներկայացրել։ Դոնալդ Թրամփի՝ 2024 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Սմիթը դիմել էր Վաշինգտոնի դաշնային դատարանին՝ Թրամփի դեմ բոլոր մեղադրանքները հանելու պահանջով։ Նա նշել էր, որ ցանկանում է մեղադրանքները հանել մինչև Թրամփի երդմնակալությունը, քանի որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը չի կարող հետապնդել գործող նախագահին։

Իր քննության հաշվետվության մեջ Սմիթը գրել է, որ Թրամփը կհայտարարվեր մեղավոր իշխանությունը զավթելու փորձի գործով, եթե չհաղթեր 2024 թվականի նախագահական ընտրություններում։