ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Լուրեր

10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
Բոլորը

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերը՝ անդրադառնալով հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ինչպես նշվել էր ավելի վաղ, մենք ողջունել ենք խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը 2025 թվականի մարտին: Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ։

Մենք խրախուսում ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագրի նախագիծը: ԵՄ-ն պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական խորհրդատվություն, եթե կողմերը դա խնդրեն»,- նշել է Անիտա Հիպերը։