0 դրամ անդամավճար և վարձակալության հանձնված գույք․ ՀՅԴ-ի ֆինանսավորումն առավելապես պետբյուջեից է եղել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն անցած տարի  անդամավճարներից մուտք չի ունեցել։ Կուսակցության 2024 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ՀՅԴ-ն ավելի շատ փող ծախսել է՝ 137․9 մլն դրամ, քան ֆինանսական մուտքեր ունեցել՝ 117․3 մլն դրամ։ Թե որտեղի՞ց կուսակցությանը ավելի ծախսված 20 մլն դրամը, հայտարարագրից պարզ չէ, թեև աուդիտը խախտումներ չի գտել հաշվետվությունում։

ՀՅԴ-ի ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել է պետական բյուջեն՝ 108․3 մլն դրամ։ 3․5 մլն դրամ ՀՅԴ-ն ստացել է անշարժ գույքը վարձակալության հանձնելու արդյունքում, 3․4 մլն դրամ՝ այլ մուտքեր են եղել, ևս 1․9 մլն դրամ արժեքով բնեղենով նվիրատվություն է ստացել Սարգիս Բաղդասարյանից։ ՀՅԴ-ն գրեթե 3 մլն դրամ ծախսել է տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով, սակայն որևէ ավտոմեքենա չի հայտարարագրել։

Կուսակցությունը վարձակալության է հանձնել 3 գույք՝ 2 հասարակական տարածք (240 հազար և 910 հազար դրամ) և 1 բազմաբնակարան բնակելի շենք (2․4 մլն դրամ)։ Ընդհանուր առմամբ, ՀՅԴ-ն ունի 72 անշարժ գույք՝ հասարակական տարածքներ, հողամասեր, բազմաբնակարան շենքերում ոչ բնակելի տարածքներ։

Նշենք, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով բյուջետային ֆինանսավորում ստանում են այն կուսակցությունները, որոնց ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 3 %-ը:

Հիշեցնենք, որ Factor.am-ն արդեն ներկայացրել է ՔՊ-ի հաշվետվությունը, և այս շարքի շրջանակներում կներկայացնենք նաև մյուս կուսակցությունների ֆինանսական մուտքերի և ելքերի մասին տվյալները։ 

Գայանե Խաչատրյան