Չինաստանի ԶՈւ-ն լազերով թիրախավորել է Կարմիր ծովում գերմանական ինքնաթիռը․ դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի ՌԴ-ն կարողանա հայտարարել դրանց ամբողջական գրավման մասին․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

Գերմանիան Չինաստանի դեսպանին կանչել է երկրի ԱԳՆ՝ այն բանից հետո, երբ Բեռլինը հայտարարել է, որ Չինաստանի զինված ուժերը լազերով թիրախավորել են Կարմիր ծովում ԵՄ գործողությանը մասնակցող գերմանական ինքնաթիռը, գրում է Reuters-ը։

Լարվածության սրումը տեղի է ունենում ԵՄ-ում մտահոգությունների աճի ֆոնին, որոնք կապված են Եվրոպայի կարևորագույն տեխնոլոգիաների և անվտանգության ենթակառուցվածքների վրա Չինաստանի ազդեցության հետ։

«Գերմանացի անձնակազմին վտանգի ենթարկելը և գործողությունը խափանելը բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X-ում գրառմամբ։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ինքնաթիռը, որը մասնակցում է Կարմիր ծովում միջազգային ծովային ուղիները պաշտպանող ԵՄ ASPIDES առաքելությանը, հոկտեմբերից ի վեր տարածքի հետախուզման համար օգտագործել է բազմասենսոր հարթակ կամ «թռչող աչք»։ Նախարարության խոսնակը հայտնել է, որ չինական ռազմանավը, որը մի քանի անգամ եղել է այդ տարածքում, հուլիսի սկզբին իրականացվող պարբերական առաքելության ժամանակ առանց պատճառի կամ նախնական ծանուցման լազեր է ուղղել ինքնաթիռի ուղղությամբ։

«Լազերի օգտագործմամբ ռազմանավը վտանգի տակ է դրել անձնակազմի և նյութերի անվտանգությունը»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ առաքելության թռիչքը չեղարկվել է նախազգուշական միջոցառումների շրջանակում, և ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Ջիբութիի բազայում։

Չինաստանը նախկինում հերքել է ամերիկյան ինքնաթիռների վրա լազերներ ուղղելու կամ դրանք թիրախավորելու մեղադրանքները։ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամի և Չինաստանի միջև միջադեպերն ավելի անսովոր են։

2020 թվականին ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմը հայտարարել էր, որ չինական ռազմանավը լազեր է արձակել Գուամից արևմուտք գտնվող միջազգային ջրերի օդային տարածքում թռչող ԱՄՆ ռազմածովային պարեկային ինքնաթիռի վրա։ Չինաստանը հայտարարել էր, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի