ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնից այսօր հեռացված Ռոման Ստարովոյտն ինքնասպան է եղել

Լուրեր

29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ինքնասպան է եղել Ռոման Ստարովոյտը, որն այսօր ազատվել էր Ռուսաստանի տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ուժայիններին մոտ «112», Shot և  Mash տելեգրամ ալիքները: Shot-ը գրում է, որ Ստարովոյտի մարմնի մոտ հրազեն է հայտնաբերվել, գրում է Meduza-ն։

Կոմերսանտը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է, որ Ստարովոյտին մահացած են գտել հրազենային վնասվածքով Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում: Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը RTVI-ին տված մեկնաբանության մեջ նույնպես հայտարարել է, որ նախկին նախարարն ինքնասպան է եղել։

«Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության քննչական մարմինները աշխատում են դեպքի վայրում՝ պարզելով միջադեպի հանգամանքները։ Հիմնական վարկածը ինքնասպանությունն է»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում։

112-ի տվյալներով՝ Կուրսկի նախկին նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը, որը ձերբակալվել էր Ուկրաինայի հետ սահմանին պաշտպանական կառույցների կառուցման ընթացքում բյուջեից առնվազն մեկ միլիարդ ռուբլու գողության գործով հարուցված քրեական գործով, ցուցմունք է տվել Ստարովոյտի դեմ։

Հավելենք, որ հուլիսի 7-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոման Ստարովոյտին ազատել էր տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Ստարովոյտն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի մայիսից։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերից նա ղեկավարում էր Կուրսկի մարզը։ Մարզի ղեկավարի պաշտոնում նրան փոխարինել է Ալեքսեյ Սմիրնովը։

2025 թվականի ապրիլին Սմիրնովը և Կուրսկի մարզի նախկին առաջին փոխնահանգապետ Ալեքսեյ Դեդովը մեղադրվեցին կազմակերպված խմբի կազմում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարված խարդախության մեջ (Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մաս): Հետաքննության տվյալներով՝ Սմիրնովը և Դեդովը ղեկավարել են կազմակերպված խմբի անդամներին և «Կուրսկի մարզի զարգացման կորպորացիայի» ղեկավարության հետ միասին կազմակերպել են մեկ միլիարդ ռուբլուց ավելի արժողությամբ բյուջետային միջոցների գողությունը։

«Զարգացման կորպորացիան» հանդես է եկել որպես Ուկրաինայի հետ սահմանին պաշտպանական կառույցների շինարարության գլխավոր կապալառու. հափշտակված գումարները հատկացրել էին ինժեներական կառույցների կառուցման համար։ Սմիրնովը և Դեդովը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի