«Չգիտեմ». Թրամփը՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին

Լուրեր

10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք կկարողանա դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, հայտնում է Politico պարբերականը։

«Չգիտեմ։ Չեմ կարող ձեզ ասել՝ դա կլինի՞, թե՞ ոչ»,-ասել է Թրամփը լրագրողներին հուլիսի 5-ին Air Force One-ի բորտում, երբ նրան հարցրել են՝ վստա՞հ է, որ կկարողանա դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։

Երբ նրանից հետաքրքրվել են՝ համարո՞ւմ է արդյոք պատերազմը դադարեցնելն առաջնահերթություն, նախագահը պատասխանել է. «Այո։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար»։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայում ռազմական գործողություններին վերջ տալ հենց իր պաշտոնավարման առաջին օրը։ Ավելի ուշ նա այդ խոսքերը չափազանցություն է անվանել։ Պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը փորձել է միջնորդի դեր ստանձնել հակամարտության կարգավորման հարցում, սակայն սպառնացել է դուրս գալ խաղաղ գործընթացից՝ ռազմական գործողությունների շարունակման պատճառով։

Այս շաբաթ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Պուտինի հետ զրույցից հետո ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ դժգոհ է մնացել այդ խոսակցությունից, քանի որ «ոչ մի առաջընթաց չի գրանցվել»։