Իրանի գերագույն առաջնորդն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ Իսրայելի հետ պատերազմի սկսվելուց հետո

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հուլիսի 5-ին Թեհրանում մասնակցել է Աշուրայի առթիվ կազմակերպված կրոնական արարողությանը։ Աշուրան շիա մուսուլմանների օրացույցի ամենակարևոր օրն է։ Իրանական հեռուստատեսությունը ցուցադրել է Խամենեիի տեսագրությունները, հաղորդում է Reuters-ը։

Ալի Խամենեին առաջին անգամ հրապարակային կերպով հայտնվել է հունիսի 13-ից հետո, երբ Իսրայելը պատերազմ է սկսել Իրանի դեմ։ 12 օր տևած պատերազմի ընթացքում, որի հետևանքով զոհվել են բարձր պաշտոն ունեցող իրանցի հրամանատարներ և միջուկային գիտնականներ, Խամենեին գտնվել է «ապահով վայրում»։ Bild պարբերականը, հղում անելով փորձագետներին, գրել էր, որ նա եղել է իր բունկերում։

Անվտանգության նկատառումներով պատերազմի ընթացքում Խամենեին հրապարակում էր նախապես ձայնագրված տեսաուղերձներ և խուսափում էր հրապարակային ելույթներից։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ից Իսրայելը հարվածներ էր հասցնում Իրանի տարածքին՝ թիրախավորելով միջուկային օբյեկտներ, բարձրաստիճան զինվորականների և գիտնականների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր էր արձակում Իսրայելի ուղղությամբ։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավվել էր հակամարտության մեջ հունիսի 22-ին և հարվածել երեք իրանական միջուկային օբյեկտների։ Երկու օր անց Իրանը՝ նախապես նախազգուշացնելով, հարված էր հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։

Հունիսի 24-ին Իսրայելը և Իրանը պայմանավորվել էին դադարեցնել կրակը։ Հունիսի 26-ին հրապարակված տեսաուղերձում Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը հաղթել է Իսրայելին և ԱՄՆ-ին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ինքը փրկել է Իրանի գերագույն առաջնորդին «խայտառակ մահից»։