Վիզայի մերժում կամ ուշացում․ ինչու են դժվարացել տուրիստական այցերը դեպի Հունաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
Բոլորը

Հունաստանի վիզա ստանալու գործընթացն այս տարի որոշակի փոփոխություններ է կրել։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում են դեպի Հունաստան զբոսաշրջության նպատակով մեկնելու ընթացակարգերի հետ կապված բարդությունները։ Որպես հիմնական խնդիր՝ նշվում է, որ գործընթացն ավելի երկար է տևում, մերժումների թիվն էլ աճել է։

Այս ֆոնին որոշ տուրիստական գործակալություններ սկսել են վերանայել դեպի Աթենք տուրերի կազմակերպման իրենց մոտեցումը։ Factor TV-ն կապ է հաստատել մի շարք գործակալությունների հետ. նրանցից մի քանիսը նշել են, որ շարունակում են կազմակերպել տուրեր դեպի Հունաստան, մինչդեռ որոշներն արդեն հրաժարվել են այդ ուղղությունից կամ բախվել են դժվարությունների։

Հունաստանի վիզայի համար դիմած քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ երեք տասնյակից ավելի երկրում է եղել, երբեք վիզայի մերժում չի ստացել, նախորդն էլ բազմակի այցելության վիզա է եղել, սակայն դեսպանատան կողմից մերժում է ստացել։ 

Սոցիալական ցանցերի օգտատերերը նշում են՝ օր ամրագրելու գործընթացը ևս դարձել է ավելի բարդ։ Նշվում է, որ Հունաստանի դեսպանության մոտ որոշ դեպքերում կասկածներ են առաջանում ներկայացված փաստաթղթերի հետ կապված, ինչի հետևանքով մերժումները շատանում են։ Դեսպանատունը պաշտոնապես դեռևս չի արձագանքել բարձրաձայնված խնդիրներին։

Factor TV-ը փորձեց կապ հաստատել Հայաստանում Հունաստանի դեսպանատան և վիզաների կենտրոնի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Այս ընթացքում օգտատերերը շարունակում են քննարկել վիզայի մերժման դեպքերն ու ժամկետների երկարաձգման հնարավոր պատճառները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան