Ռուսական հարձակումից Կիևում վնասվել է Լեհաստանի, Օդեսայում՝ Չինաստանի հյուպատոսության շենքը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կիևի վրա գիշերային  հարձակման հետևանքով վնասվել է Լեհաստանի դեսպանատան հյուպատոսական հատվածը, զոհեր չկան։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Կիևի վրա զանգվածային ռասիստական ​​հարձակման ժամանակ վնասվել է մեր դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքը։ Ես խոսեցի դեսպան Լուկասևիչի հետ. բոլորը ողջ և առողջ են։ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր»,- նշել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ նա դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Նախագա՛հ Թրամփ, Պուտինը ծաղրում է ձեր խաղաղության ջանքերը։ Խնդրում եմ՝ վերականգնել Ուկրաինային հակաօդային զինամթերքի մատակարարումը և կիրառել նոր խիստ պատժամիջոցներ ագրեսորի նկատմամբ»,- գրել է Լեհաստանի ԱԳ նախարարը։

Ուկրաինայի ԱԳ նախարարն էլ հայտնել է Օդեսայում Չինաստանի հյուպատոսության շենքի վնասվելու մասին։

«Ի՜նչ հեգնանք։ Այսօր Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային օդային հարձակումից հետո մենք Կիևում հայտնաբերել ենք Չինաստանում արտադրված և վերջերս մատակարարված ռուս-իրանական մարտական ​​անօդաչու թռչող սարքի՝ Shahed-136/Գերան-2-ի մի մասը։ Նախօրեին էլ Օդեսայում Չինաստանի գլխավոր հյուպատոսության շենքը աննշան վնասներ է ստացել քաղաքի վրա ռուսական հարվածների հետևանքով»,- X-ում գրել է արտգործնախարար Անդրեյ Սիբիհան։

Չինաստանը չի հայտնել Օդեսայում իր հյուպատոսությանը ռուսական հարձակումների հետևանքով պատճառված որևէ վնասի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի