Փաստաբանը հայտարարում է՝ «գյուլլելու» մասին ձայնագրությունը կոնտեքստից կտրված է

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Բագրատ Գալստանյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրառում է արել, կարծիք հայտնելով, որ ՔԿ-ի հրապարակած ձայնագրության մեջ, որում խոսում է Գալստանյանը, «գյուլլելու» մասին հատվածը կտրված է կոնտեքստից։

«Մի քանի օր առաջ եմ Բագրատ Սրբազանից լսել , որ եթե այդպիսի խոսքեր իսկապես հնչել են, ապա պիտի լինի թմրավաճառների վերաբերյալ զրույցում: Մարտավարական նկատառումով այս փուլում չէի ցանկանում հրապարակել այդ տեղեկությունը, սակայն այն, որ դա տարածվել է հավանաբար վկայում է, որ իրավապահ համակարգն էլ որոշակիորեն փորձում է դիմադրել ահագնացող ապօրինություններին: Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի: Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները, ունենալով ամբողջական տեղեկատվություն, «ահաբեկված» խաղում: Գուցե իրենց տեսել են թմրաբիզնեսի պարագլուխների թվում»,- գրել է Խուդոյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Լսվում է ենթադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձայնը, նա ասում է․ «Մենք դրել ենք մի բանի վրա՝ համոզենք, քարոզենք․ 2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգի էլ դնում ես բանտը, պրծավ՝ գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն»։