Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության գործող ծրագրում

Լուրեր

29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
29.04.2026 | 18:26
Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ
29.04.2026 | 18:19
«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:13
Սահմանազատումից մինչև առևտուր․ ինչ հարցեր են քննարկվել Մուստաֆաևի հետ Աղվերանում
29.04.2026 | 18:10
Ադրբեջանի պատվիրակությունը հեռացավ Աղվերանից // Բեռնատարների հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում լուծվել է. ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 18:06
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Մակրոնի այցը
29.04.2026 | 17:50
Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:44
Բեռլինում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով
29.04.2026 | 17:33
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:21
Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ
29.04.2026 | 17:14
Փաշինյանը ԱԺ-ում ասաց` նեռվերիս հետ մի՛ խաղացեք, կհայտնվեք ԱԱԾ պադվալում. սա Ձեզ չի՞ հետաքրքրում․ Արթուր Խաչատրյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:07
Ինչպես Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը հեռացավ Աղվերանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:01
ՄԱԿ-ը հայտնում է, որ Իրանում պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, ձերբակալվել՝ 4000-ը
29.04.2026 | 16:58
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանից հեռացավ․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 16:51
Ուզո՞ւմ եք նույն ոճով պատասխանեմ Ձեզ, ոնց Դուք եք վիրավորում. դատախազը` Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նշվել է, որ Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության գործող ծրագրում։

Ըստ այդմ,

• ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն,

• ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը,

• սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական մնացորդը կարող է օգտագործվել 3 ուղղությամբ՝ վերանորոգման վարկի ստացում, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում և կահույքի, կենցաղային տեխնիկայի գնում,

• ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով,

• անհատական բնակելի տների կառուցման դեպքում՝ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև ֆիզիկական անձանց կողմից, բայց բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Սահմանվել է նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման պարզեցված՝ առավել արդյունավետ ընթացակարգը, այսինքն՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում,

• փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները,

• հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի միաժամանակյա մեկնարկը տրվել է հուլիսի 1-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանվում է 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1600 ընտանիք, իրացվել է ավելի քան 309-ը:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էլ անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացին՝ ընդգծելով, որ հիմնական շահառուներից դիմումներն արտահերթ վերցնում են: Նախարարը նշել է նաև, որ վերջին ժամանակահատվածում բավական ինտենսիվացել են դիմումները. «Եթե վիճակագրությանն անդրադառնամ՝ արդեն իսկ ՀՀ նախագահի հրամանագրով 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ընդ որում՝ չունենք մերժումներ: Այս պահի դրությամբ ունենք 10 961 դիմում, ընդ որում, ի տարբերություն այլ անձանց, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների դեպքում մենք 4,5 ամսվա փոխարեն շուրջ 1 ամսում ամփոփում ենք ամբողջ աշխատանքները և ներկայացնում: Դիմումներն ընդունվում են նաև շրջիկ սպասարկման գրասենյակներում: Ընդ որում՝ այդտեղ ժամանակացույցի առումով շատ ավելի ինտենսիվ գործընթացներ ունենք: Այսօր, օրինակ՝ Չարենցավանում ունենք շրջիկ սպասարկման գրասենյակներ, և եթե մեր հայրենակիցները ցանկություն ունեն, կարող են միանգամից մոտենալ և դիմումները ներկայացնել: Նշեմ նաև, որ ծնողների քաղաքացիության ուժով նաև 4400 անչափահաս արդեն իսկ անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցությանը և նշել. «Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց այս քննարկումները նաև առիթ դարձան, որ այն որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց: Հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ: Հիմա աջակցության շահառուներն անչափահասներն են, կենսաթոշակային տարիքի անձինք և հաշմանդամները: Այսինքն՝ հունիսին կստանան 40 հազար դրամ, արդեն հուլիս ամսից բոլորի համար 30 հազար դրամ կլինի մինչև տարեվերջ: Մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30-հազարական աջակցությունն անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»: