Արթուր Վանեցյանը կապ չունի, հիմնական պատասխանատուն մարզիչն ու խաղացողներն են. Խորեն Հովհաննիսյանը` Ջիբրալթարին պարտվելու մասին

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Ջիբրալթարի հավաքականին:

Այդ ֆուտբոլային հանդիպմանը մասնակցում էր նաև ազգային հավաքական վերադարձած Յուրա Մովսիսյանը:

Ինչպես սպասվում էր, այս պարտությունը առիթ դարձավ մասնագիտական և ոչ մասնագիտական վերլուծությունների, հումորային և ոչ այնքան հումորային գրառումների: Սոցիալական ցանցերում եղան նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջներ:

Մարզական մեկնաբան Վերա Մարտիրոսյանը, մասնավորապես, գրեց. «Ապշում եմ ֆեդերացիայի նախագահից բողոքողների վրա: Երբ 20 տարի հայկական ֆուտբոլը բռնաբարում էին, դուք ո՞ւր էիք: Ուզում եք, որ 20 օրում սաղ փոխվի՞»:

Factor.am-ի հետ զրույցում լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նշեց, որ մարզիչն ու խաղացողները պետք է պարզաբանում տան, որովհետև Ջիբրալթարի հավաքականի պես թիմին հնարավոր չէր պարտվել:

Նրա խոսքով`ֆեդերացիայի նախագահը կապ չունի, հիմնական պատասխանատուն մարզիչն ու խաղացողներն են:

Այն հարցին` օգնո ՞ւմ, թե ՞ վնասում է, երբ ՀՖՖ նախագահի պաշտոնում մշտապես ընտրվում են պաշտոնյաներ կամ իշխանություներին մոտ կանգնած մարդիկ, պարոն Հովհաննիսյանը պատասխանց. «Քաղաքական հարցեր եք տալիս: Իհարկե,ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Ինքը` Վանեցյանը, հենց սկզբից ասաց, որ կբերի կոմպետենտ մարդկանց, նրանք էլ կզբաղվեն հավաքականի հետ կապված կոնկրետ հարցերով»:

Խորեն Հովհաննիսյանը գնահատական չտվեց հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուբուդաղյանցի գործունեությանը: Ըստ մեր զրուցակցի` մարզչի հետ կապված հարցերը պետք է տալ նրան հրավիրած մարդկանց: Հովհաննիսյանը գտնում է, որ անհրաժեշտ է արտասահմանից հրավիրել մարզիչ: Հարցին` ի՞նչ տվեց Յուրա Մովսիսյանի վերադարձը հավաքականին, հնչեցին ուշագրավ գնահատականներ: Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը ֆեսբուքում գրեց. «Յուրա Մովսիսյանի վերադարձը (մանավանդ այս մարզավիճակում) հավաքականում ոչինչ չի փոխի։Վերջապես փակենք 2013 թվականի էջը ու հասկանանք, որ 5 տարվա մեջ ֆուտբոլիստները փոխվում են»։

Իսկ ահա լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի համոզմամբ` Մովսիսյանը պատրաստ չէր: «Չգիտեմ` ի՞նչ կլինի երկրորդ խաղին, բայց առաջինին նա պատրաստ չէր»,-կարծիք հայտնեց մասնագետը:

Լևոն Փանոսյան