Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների մարմիններն Ադրբեջան են տեղափոխել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եկատերինբուրգում սպանված Զիյադին և Հուսեյն Սաֆարովների մարմինները ինքնաթիռով տեղափոխել են Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Եղբայրների մարմինները հանձնվել են Ադրբեջանում բնակվող նրանց հարազատներին։ Մարմինները կենթարկվեն փորձաքննության և վաղը կթաղվեն Աղջաբեդիում։

Հիշեցնենք՝ Բաքուն պնդում է, որ հունիսի 27-28-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի ավելի քան 50 քաղաքացի։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ուժայինները բռնություն են կիրառել, մի քանի մարդ վիրավորվել է, իսկ երկուսը՝ մահացել։

Նախ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ու բացատրություններ պահանջել, ապա ադրբեջանական կողմը չեղարկել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ հունիսի վերջին Բաքու նախատեսված այցը։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունն էլ հայտարարել է, որ երկրում չեղարկվում են ՌԴ-ի կողմից ծրագրված բոլոր մշակութային միջոցառումները։ Բացի այդ, Ադրբեջանի խորհրդարանը հայտնել է, որ Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի