ՄԻՊ-ը Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին և հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում․ հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Պետական իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։ Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի բազմաթիվ քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե՛ հասարակական կարգի պահպանումը, թե՛ կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության պայմաններում։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, առաջ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների պահպանմամբ՝ հանրային համերաշխության և հանդուրժողականության առանցքային բնույթը նկատի ունենալով։

Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, և այդ հանգամանքը պետք է նկատի ունենան բոլորը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ  այսօր առավոտյան հայտնի դարձավ՝ իրավապահները խուզարկություն են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում: Ավելի ուշ պարզվեց, որ թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Շիրակում չէ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է։

Իսկ նախօրեին տեղեկացրել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Factor.am-ը  տեղեկացրել էր՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։

Հավելենք, որ իրավապահները Մայր Աթոռի բակից վաղ առավոտյան փորձում էին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։  «Երբեք որևիցե տեղ չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել։ Եկել են իմ հետևից՝ ես կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, գլխավոր սպառնալիքը կառավարությունում է նստած»,- հայտարարել էր Աջապահյանը Մայր Աթոռի բակում։ Գարեգին Բ-ն հավաքվածներին մոտենալով՝  հայտնել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմեկնի իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն Վեհարանում։

«Մենք կհավաքվենք ու եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների։ Մենք բոլորս ամեն ջանք ենք ներդնելու, որ արդարությունը վերականգնվի»,- հայտարարել էր կաթողիկոսը։

Դրանից հետո Աջապահյանը կաթողիկոսի ուղեկցությամբ դուրս էր եկել դարպասներից, բայց մուտքի մոտ հրմշտոց  էր սկսվել, հավաքված քաղաքացիներն ու հոգևորականները թույլ չէին տվել, որ ԱԱԾ դիմակավորված անձինք մոտենան Աջապահյանին։  Նա այլ հոգևորականների ուղեկցությամբ մտել էր վեհարան, որից հետո ներս էր մտել նաև կաթողիկոսը։