ԵՄ-ին չի հաջողվել հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն չի կարողացել հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ նոր փաթեթի ընդունման աշխատանքները շարունակվում են և«գտնվում են առաջադեմ փուլում»։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վստահություն է հայտնել, որ աշխատանքները «շուտով» կավարտվեն։

Ավելի վաղ Index պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ նոր փաթեթի վրա վետո է դրել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Լրատվամիջոցը գրում է, որ գագաթնաժողովից առաջ նա բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, սակայն դրանք չեն հանգեցրել փոխզիջման։ Արդյունքում, պատժամիջոցների փաթեթի քննարկումը հանվել է օրակարգից՝ դրա պաշտոնական մերժումից խուսափելու համար։

Reuters-ը և AFP-ն-ն էլ հղում անելով իրենց աղբյուրներին գրում են, որ ԵՄ երկրները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները երկարաձգել ևս վեց ամսով։

Պատժամիջոցների 18-րդ փաթեթը, ի թիվս այլ բաների, ներառում է ռուսական հում նավթի գնի շեմի իջեցում՝ 60 դոլարից մինչև 45 դոլար, երկու «Հյուսիսային հոսք»-երի արգելք և սահմանափակումները շրջանցող բանկերի հետ գործարքների արգելման հնարավորություն։

Սլովակիան և Հունգարիան դեմ են նոր սահմանափակումների ներդրմանը: Սլովակիայի վարչապետի խոսքով՝ լրացուցիչ պատժամիջոցները կարող են հանգեցնել մատակարարման պակասի և գների բարձրացման, ինչպես նաև՝ մինչև 20 միլիարդ եվրոյի կորուստների «Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագիրը խախտելու համար: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն էլ կարծում է, որ նոր պատժամիջոցները կհանգեցնեն Եվրոպայում կոմունալ վճարների աճի:

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի