Պենտագոնի ղեկավարը պնդում է՝ Իրանին հարվածն արդյունավետ է եղել

Լուրեր

10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսում անդրադարձել է անցյալ շաբաթվա վերջին Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածներին, փոխանցում է CNN-ը։ Նա այդ հարվածները որակել է որպես «պատմական»։

Փիթ Հեգսեթը խստորեն քննադատել է լրատվամիջոցների կողմից շաբաթ օրը Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծության ազդեցության վերաբերյալ հետախուզության նախնական գնահատականների լուսաբանումը։

«Հուսով եմ, որ թափված բոլոր թանաքներից հետո ձեր բոլոր լրատվամիջոցները ժամանակ կգտնեն պատշաճ կերպով ճանաչելու մայրցամաքային անվտանգության այս պատմական փոփոխությունը, որը փորձեցին անել այլ նախագահներ, խոսեցին այլ նախագահներ: Նախագահ Թրամփը դա իրականացրել է: Դա հսկայական գործ է»,- ասել է նա՝ քննադատելով լրատվամիջոցների հաղորդումները ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի մասին, ըստ որի՝ հարվածը չի ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, պարզապես մի քանի ամսով հետ է մղել։

Հարվածից հինգ օր անց Հեգսեթը նշել է, որ նախագահը «ստեղծել է պատերազմն ավարտելու պայմանները՝ ոչնչացնելով… ընտրեք բառը՝ լիովին ոչնչացնելով, ոչնչացնելով Իրանի միջուկային կարողությունները»։

Հավելենք, որ ավելի վաղ էլ  ԿՀՎ-ի ղեկավարն էր հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները «լուրջ վնաս» են հասցրել Իրանի միջուկային ծրագրին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի