ՄԻՊ-ը Բագրատ Գալստանյանի ու նրա կողմնակիցների տներում խուզարկությունների և ձերբակալությունների վերաբերյալ տեղեկատվություն է պահանջել իրավասու մարմնից

Լուրեր

25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 15:55
Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
25.08.2026 | 15:53
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ
25.08.2026 | 15:45
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալը կալանավորվել է
25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
Բոլորը

Հունիսի 25-ի քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությունների և ձերբակալությունների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը։

Նրա խոսքով՝ վարույթին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն է պահանջվել իրավասու մարմնից: «Իրավունքների խախտումների վերաբերյալ դիրքորոշման առկայության դեպքում հանդես կգանք հրապարակային», – ընդգծել է Ասլանյանը։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից խուզարկություններ էին սկսվել «Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների բնակարաններում։ Արդեն կեսօրին իր կեցավայրից բերման էր ենթարկվել Գալստանյանը, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Ապա ՔԿ-ն հրապարակեց գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

«Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ որոշումը բողոքարկելու են։

Անի Թամրազյան