Թրամփի բանագնացը հայտնել է Իրանի հետ բանակցությունների մասին ու դրանք «խոստումնալից» անվանել

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները «խոստումնալից» են, և որ Վաշինգտոնը հույս ունի երկարաժամկետ խաղաղության գործարքի, գրում է Reuters-ը։

«Մենք արդեն խոսում ենք միմյանց հետ, ոչ միայն ուղղակիորեն, այլև զրուցակիցների միջոցով։ Կարծում եմ, որ զրույցները խոստումնալից են։ Մենք հույս ունենք, որ կարող ենք ունենալ երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր, որը կվերակենդանացնի Իրանը», – ասել է Ուիթկոֆը Fox News-ի «The Ingraham Angle» հաղորդմանը տված հարցազրույցում՝ հավելելով

«Հիմա մեզ մնում է նստել իրանցիների հետ և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի, և ես շատ վստահ եմ, որ մենք դրան կհասնենք»։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա պաշտպանել է ԱՄՆ-ի վերջին հարվածները Իրանի միջուկային ենթակառուցվածքներին՝ մերժելով դրանց արդյունավետության վերաբերյալ կասկածները: «Իրանը չի կարող միջուկային զենք մշակել Սպահանի Նաթանզի և Ֆորդոյի ոչնչացումից հետո», – ասել է Ուիթկոֆը՝ հավելելով, որ հարվածները վերացրել են Իրանի միջուկային կարողությունները։

Նա նշել է, որ բունկերների պայթեցնող ռումբերը շարքից հանել են Սպահանի վերամշակման գործարանը և Նաթանզի հարստացման գործարանը, և որ ոչնչացվել է Ֆորդոյի օբյեկտը։

Ապրիլից ի վեր Իրանը և ԱՄՆ-ն անուղղակի բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր դիվանագիտական ​​լուծում գտնելու նպատակով: Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, իսկ Վաշինգտոնը պնդում է, որ ցանկանում է ապահովել, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ստեղծել։

Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր ԱՄՆ դաշնակից Իսրայելի և նրա տարածաշրջանային մրցակից Իրանի միջև հրադադարի մասին, որի նպատակն էր վերջ դնել հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով սկսված օդային պատերազմին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի