Իրանը պնդում է, որ իր բանակն է ստիպել Իսրայելին դադարեցնել հարձակումները

Լուրեր

10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
Բոլորը

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը հայտարարություն  է տարածել Իսրայելի հետ հրադադարի հաստատման վերաբերյալ։

«Սիոնիստ թշնամու ագրեսիայից հետո Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերում ձեր քաջարի և անվեհեր որդիները արձագանքեցին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի և գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին և պատասխանեցին օրինակելի քաջությամբ՝ ջախջախելով թշնամու բոլոր չարիքները, որոնցից վերջինը ամերիկյան «Ալ-Ուդիդ» բազան էր, ապա հրթիռային հարձակումների թիրախ դարձան ամբողջ օկուպացված տարածքները»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «զգոնությունը, ժամանակին լինելը, դիմադրությունը, համերաշխությունն ու աննախադեպ միասնությունը ոչնչացրել են թշնամու հիմնական ռազմավարությունը և հնարավորություն են տվել իսլամի զինվորների դիմադրողականությանը և նրանց զարմանալի ուժին, որը կուտակվել է ստեղծագործական ու նորարարական պայքարի ու շարունակական հալածանքների տարիների ընթացքում, դրսևորվել 12-օրյա արյունալի պայքարի ընթացքում և ժամանակին ու համաչափ կերպով արձագանքել յուրաքանչյուր ագրեսիայի»։

Ըստ իրանական կողմի՝ «ազգի այս խորը և իմաստալից ըմբռնմանն ու վարքին ի պատասխան աստվածային պարգևը զինվորների ռազմավարությունն ու պայքարն էր, ինչպես նաև հաղթանակը և  իմաստուն առաջնորդությունը, որը թշնամուն ստիպեց զղջալ պարտության համար և ընդունել այն, և միակողմանիորեն դադարեցնել ներխուժումը»։

«Հետևաբար, Իսլամական Իրանի մեծ և հերոսական ազգի ուշադրությանն է ներկայացվում, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, թշնամիների խոսքերին չվստահելով և ձեռքերը ձգանին սեղմած, պատրաստ կլինեն վճռական և ցավալի պատասխան տալ թշնամու կողմից իրականացվող ցանկացած ագրեսիայի»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Իսրայելը հայտարարել էր, որ համաձայնել է Իրանի հետ երկկողմանի հրադադարի ԱՄՆ առաջարկին, սակայն «խիստ կարձագանքի» հրադադարի ցանկացած խախտման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի