WSJ. ԱՄՆ-ն Իրանին փոխանցել է, որ հարվածները միջուկային օբյեկտներին եղել են մեկանգամյա գործողություն

Լուրեր

10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոնալդ Թրամփի վարչակազմը կապ է հաստատել Իրանի իշխանությունների հետ և հստակ հասկացրել, որ միջուկային օբյեկտների նկատմամբ հարվածները եղել են մեկանգամյա գործողություն և ուղղված չեն եղել Թեհրանում ռեժիմի փոփոխության վրա, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի, փոխանցում է Meduza-ն։

Ավելի վաղ՝ հունիսի 19-ին, Դոնալդ Թրամփն ասել էր, որ Իրանին կտա երկու շաբաթ՝ ԱՄՆ պահանջներին ենթարկվելու համար՝ մինչև հարձակման հրաման տալը։ Սակայն ընդամենը երկու օր անց ԱՄՆ նախագահը հաստատել է հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին։

«Նպատակը եղել է ստեղծել մի իրավիճակ, երբ դրան ոչ ոք չէր սպասում»,-ասել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Ինչպես նշում է պարբերականը, Վաշինգտոնը հարվածների որոշումը կայացրել է մի քանի շաբաթ տևած քննարկումներից և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ուղղակի համակարգումից հետո։

Հիշեցնենք՝ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Իրանի միջուկային ծրագրի երեք օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահան քաղաքում։ Դոնալդ Թրամփը իր ելույթում նշել է, որ Թեհրանի ուրան հարստացնելու հիմնական օբյեկտները ոչնչացվել են։ Իրանի իշխանությունները հաստատել են հարձակումը՝ նշելով, որ այն «երկարաժամկետ հետևանքներ» է ունենալու։