Իսրայելի հարվածներն «ուղղակի ազդեցություն» են ունեցել Նաթանզի ստորգետնյա ցենտրիֆուգների վրա․ ՄԱԳԱՏԷ

Լուրեր

10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
Բոլորը

Ատոմային  էներգիայի միջազգային գործակալությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ կարծում է  Իրանի Նաթանզի հարստացման կայանի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածներն «ուղղակի ազդեցություն» են ունեցել կայանի ստորգետնյա ցենտրիֆուգային սրահների վրա։

Հարվածները Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված օդային արշավի մի մասն են, որը թիրախավորում էր Իրանի ռազմական և միջուկային ծրագիրը։ Սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը գնահատել է Նաթանզի ստորգետնյա հատվածներում հարվածներից առաջացած վնասը, որը Իրանի միջուկային ծրագրի հիմնական հարստացման օբյեկտն է։

«Ուրբաթ օրվա հարձակումներից հետո հավաքված արբանյակային պատկերների շարունակական վերլուծության հիման վրա ՄԱԳԱՏԷ-ն  բացահայտել է լրացուցիչ տարրեր, որոնք վկայում են Նաթանզի ստորգետնյա հարստացման սրահների վրա ուղղակի ազդեցության մասին», – նշել է գործակալությունը։

Վերգետնյա հարստացման կայանն արդեն ոչնչացվել էր, ինչպես նաև կայանը սնուցող էլեկտրական սարքավորումները։

Նախօրեին  էլ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Գրոսսին BBC-ին ասել էր, որ Իրանի Նաթանզի ուրանի հարստացման գործարանի ցենտրիֆուգները «ծանր վնասվել են, եթե ոչ ամբողջությամբ ոչնչացվել» Իսրայելի հարվածների հետևանքով։

Գրոսսիի խոսքով՝ Նաթանզի ցենտրիֆուգների վնասը, հավանաբար, էլեկտրաէներգիայի անջատումների արդյունք է եղել, իսկ ատոմակայանի վերգետնյա մասը «ամբողջությամբ ոչնչացվել է» հարվածներից։ Ստորգետնյա դահլիճն էլ, որտեղ տեղակայված են ցենտրիֆուգները, անմիջականորեն չի վնասվել։

Նա հավելել էր, որ Սպահանի միջուկային կենտրոնի չորս շենք վնասվել է Իսրայելի հարվածներից, սակայն Ֆորդոյի ստորգետնյա ուրանի հարստացման գործարանը, կարծես, անվնաս է մնացել։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել ՄԱԳԱՏԷ-ի  կառավարիչների խորհրդի արտակարգ նիստը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի