Դեպի Երևան և Երևանից որոշ չվերթներ դարձյալ չեղարկվել են Իրան-Իսրայել հակամարտությամբ պայմանավորված

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Իսրայելի և Իրանի միջև լարվածությամբ պայմանավորված՝ դեպի ՀՀ և Երևանից որոշ չվերթներ դարձյալ չեղարկվել են:

«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակից Factor.am-ը տեղեկանում է, որ հունիսի 15-ին չեղարկվել են AirArabia ավիաընկերության Երևանից դեպի Շարժա և Աբու Դաբի ու հակառակ ուղղություններով չվերթները։

Չեղարկվել են նաև Armenian airways-ի Երևան-Թեհրան-Երևան, ինչպես նաև Fly Dubai-ի Երևանից դեպի Դուբայ և հակառակ ուղղությամբ չվերթները։

Ըստ Flightradar24 կայքի տվյալների` Իսրայելի, Իրանի և Իրաքի տարածքում օդանավեր չեն թռչում։

Հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հայերը հայտնվել են Բաքվի օդանավակայանում, ադրբեջանցիները` Զվարթնոցում։
Դեռևս հայտնի չէ` հաջողվե՞լ է, արդյոք, նրանց փոխադարձ տեղափոխությունը։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը պատասխանել էր՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ալիքներ հասցնելով։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։

Անի Թամրազյան