Մեքենաներում կարգելվի տեղադրել լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ փոփոխություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում․ հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Օրենսդրական փաթեթը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի նիստում քննարկման է ներկայացել Սերգեյ Բագրատյանը: Զեկուցողը նշել է, որ մեքենաներում հնչող երաժշտությանն ու խլացուցիչների բարձր ձայնին առնչվող հարցերը չեն կարգավորվում որեւէ օրենքով: Շատ հաճախ մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը եւ խլացուցիչների ձայնը խանգարում են հասարակական անդորրը եւ բարձրացնում աղմուկային աղտոտումը: Օրենսդրական փաթեթի ընդունումը, ըստ զեկուցողի, ուղղված է այդ խնդրի լուծմանը: Պատգամավորներն առաջարկում են արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը:

Առաջարկվում է նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել վարչական տույժ, եւ այն կիրառել օրենքը խախտող քաղաքացիների նկատմամբ: Տուգանքն առաջարկվում է նշանակել սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաեւ կիրառել տուգանային երկու միավոր:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում օրենսդրական փաթեթը, սակայն կան որոշ խնդիրներ առաջարկվող ձեւակերպումների հստակեցման առումով: Փոխնախարարն առաջարկել է մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատել հեղինակների հետ՝ նախագծերն իրագործելիության տեսանկյունից լավարկելու եւ ձեւակերպումներն առավել որոշակի դարձնելու համար:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հանձնաժողովն առաջարկել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: