Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երևանյան ԲԿ տեղափոխված տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՀՀ ԱՆ
Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության․ հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
«Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել