FactorTV-ի հրապարակման հիման վրա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացվել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՀՀ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։ 

Թեև մինչ նիստի օրը գաղտնի է պահվում միջնորդություն հարուցելու հիմքերը, այնուամենայնիվ, Factor TV-ի տեղեկություններով՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք է հանդիսացել մեր կողմից հրապարակված ««4 տարի պետք ա նստեի, բայց 5 տարի 3 ամիս էստեղ եմ»․ ինքնասպանության փորձ արած կալանավորի պատմությունը» վերնագրով տեսանյութը։

Դեռևս հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հարություն Մուրադյանը Factor TV-ին ահազանգել էր, որ ինքն անօրինական է պահվում անազատության մեջ, քանի որ իր մասով հաստատականն ուշ է ուղարկվել քրեակատարողական հիմնարկ, ինչի պատճառով պատժի կրման ժամկետը հաշվել են ոչ թե 2020 թվականի մայիսի 11-ից, այլ 2022 թվականի մայիսի 12-ից։ Կալանավորի պնդմամբ՝ այդ սխալը թույլ է տվել հենց դատավոր Գրիգորյանը, ինչի պատճառով իր պատժաչափը պետք է ավարտվեր 2024 թվականի նոյեմբերին, այնինչ այդ կատարողականի պատճառով ազատության մեջ է լինելու 2026 թվականի դեկտեմբերին։

Վարդան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում նշել էր, որ 2020 թվականի մայիսին՝ Վճռաբեկ դատարանից գործը ստանալուց ընդամենը մի քանի օր անց, ինքը կատարողականն ուղարկել է, սակայն 2 տարի անց ՔԿՀ-ից դիմում է ստացել, որ Հարություն Մուրադյանի փաստաթղթերը չկան։ Դատավորի փոխանցմամբ՝ ինքը կալանավորի գործը կրկին ուղարկել է ՔԿՀ, որտեղ, ըստ գործի նյութերի, ՔԿՀ-ում պետք է տեսնեին պատժի կրման ժամկետը։

Մինչ կպարզվեր, թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, Factor TVահազանգերից հետո պատկան կառույցները ձեռնամուխ էին եղել վրիպակը շտկելու ուղղությամբ։

Մուրադյանի փաստաբանը պատժի կրման ժամկետի վերաբերյալ դիմում էր ներկայացրել Քրեակատարողական ծառայություն։ Ստացվել էր պատասխան, որ Հարություն Մուրադյանի պատժի կրման սկիզբը հաշվվում էր 2020թ. մայիսի 11-ից։ Այդ գրությունը ստանալուց հետո փաստաբանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանին (վերջինս այն դատավորն է, որը Հարություն Մուրադյանի վերջին գործով համակցված պատժաչափ էր նշանակել՝ հիմք ընդունելով նախորդ դատական ակտը։ Ըստ վերջնական դատավճռի՝ կալանավորի պատժի կրման ժամկետն ավարտվելու էր 2026 թվականի դոկտեմբերին-խմբ․)։

Շահբազյանն անմիջապես լուծել էր իր իսկ կողմից կայացրած դատավճռում առաջ եկած անհստակությունը, որն առաջացել էր Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության անհստակությունից՝ վերջնական դատական ակտի եզրափակիչ մասում «2022 թվականի մայիսի 12-ից» բառերը փոխարինելով «2020 թվականի մայիսի 11-ից» բառերով։ Սա նշանակում էր, որ Հարությունի պատժի կրման ժամկետը լրացել է։ Դատարանն այս որոշումն ուղարկել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ինչի հիման վրա Հարություն Մուրադյանն ապրիլի 11-ին ազատ էր արձակվել։ 

Նշենք, որ դատավոր Վարդան Գրիգորյանի մասով երկու անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ․ առաջինի դեպքում նկատողություն է հայտարարվել, երկրորդը՝ մերժվել։

Ռոզա Վարդանյան