Արմեն Սարգսյանի ստորագրած մի շարք օրենքներում չկա աղմկահարույց օրենքը. նախագահը կդիմի՞ ՍԴ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել շուրջ տասը օր առաջ խորհրդարանի կողմից ընդունված և մեծ աղմուկ բարձրացրած ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը:

Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը Factor.am-ին ասաց՝ Արմեն Սարգսյանն օրենքը ստորագրելու համար ունի 21 օր ժամանակ:

«Այդ ընթացքում անպայման իր դիրքորոշումը կարտահայտի»,- նշեց տիկին Պետրոսյանը:

Մեր հստակեցնող հարցին՝ հնարավո՞ր է Արմեն Սարգսյանը դիմի Սահմանադրական դատարան, Հասմիկ Պետրոսյանը կրկին նշեց, որ 21 օր ժամանակ կա, և այդ ընթացքում նախագահը որոշում կկայացնի:

Նշենք, որ երեկ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն իսկ ստորագրել է անցած նստաշրջանին ԱԺ ընդունած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները:

Հիշեցնենք, որ աղմկահարույց այդ նախագիծն ընդունվեց հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում, ինչին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդի կողմից Ազգային ժողովի շրջափակումը: Հենց այդ օրն էլ Փաշինյանը հարթակից դիմեց Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանին՝ նրան հորդորելով չստորագրել վիճահարույց այդ օրենքը և դիմել ՍԴ: