Տասը ամենաարագ զարգացող երկրներից հինգը ֆրանկոֆոն պետություններ են․ Կանադայի վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
Բոլորը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին այսօր ելույթ ունեցավ Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Վերջինս անդրադարձավ ֆրանկոֆոն պետությունների համախմբման անհրաժեշտությանը և նշեց, որ այն անհրաժեշտություն է Ֆրանկոֆոնիայի որդեգրած արժեքները պաշտպանելու և իրականություն դարձնելու համար։

Կանադայի վարչապետը նշեց, որ տասը ամենաարագ զարգացող պետություններից հինգը ֆրանկոֆոն պետություններ են, ուստի Կանադան նպատակ ունի ակտիվացնել համագործակցությունն այդ պետությունների հետ։

Ըստ Ջասթին Թրյուդոյի՝ Աֆրիկան այսօր հանդիսանում է ֆրանկոֆոնիայի շարժիչը, ուստի Կանադան ցանկանում է լինել երկարաժամկետ գործընկեր աֆրիկյան մայրցամաքի համար։

Կանադայի վարչապետը նաև ընդգծեց, որ ֆրանկոֆոն պետությունները պետք է հավասար հնարավորություններ ստեղծեն երիտասարդության համար՝ տալով նրանց սովորելու և հաջողությունների հասնելու շանս, իսկ պետությունների առաջնորդներն այս ամենին հասնել չեն կարող, եթե չընդգծեն առաջին հերթին ապահով երկիր ունենալու հանգամանքը։

Թրյուդոն խոսեց նաև այն ոլորտների մասին, որտեղ Կանադան հաջողություններ է գրանցել և առանձնացրեց կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը՝ շեշտելով, որ արդեն իսկ լուրջ հաջողություններ են գրանցել, իսկ Մալիում իրենց կողմից տարվող աշխատանքի շնորհիվ նվազել են խտրականության դրսևորումները։

Ջասթին Թրյուդոն կարևորեց նաև ֆրանսերենի տարածվածության մակարդակը և շեշտեց, որ Կանադան կհետևի, որպեսզի ինտերնետային տիրությում ֆրանսերենը չարձանագրի հետընթաց։

Իր ելույթը Կանադայի վարչապետն ավարտեց՝ շեշտելով, որ բոլորը պարտավոր են ևս մեկ անգամ վերաիմաստավորել միասին ապրելու կարգախոսը։