Սարյան փողոցը միակողմանի կդառնա, Իսակովում կառանձնանա ավտոբուսային գիծը. նոր փոփոխություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սարյան փողոցը միակողմանի կդառնա, Իսակովում կառանձնանա ավտոբուսային գիծը. նոր փոփոխություններ

«Ավտոբուսային գիծը, որը մինչ այս ներդրված էր Մաշտոցի պողոտայում, կունենա շարունակություն մինչև Իսակովի պողոտա։ Տրամաբանությունը հետևյալն է. Մաշտոցի պողոտայից ավտոբուսի գիծը շարունակվելու է դեպի Խորենացի փողոց, ապա գնալու է Իտալիա և Բեյրութ փողոցներով, Արգիշտի փողոցով դեպի Հաղթանակ կամուրջ»,- ճանապարհային երթևեկության նոր փոփոխությունների մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Ավտոբուսային գծի այս երկարացումը կբերի երթևեկության նոր փոփոխությունների։ Մասնավորապես, ակնկալվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմանի երթևեկություն՝ ուղղությունը Լեոյից դեպի Բաղրամյան պողոտա.

«Ինչպես նաև Թումանյան փողոցից Մոսկովյան փողոցն ընկած հատվածը մինչև Բաղրամյան պողոտա նույնպես դիտարկվելու է որպես միակողմանի»։

Հարությունյանի դիտարկմամբ՝ այս փոփոխությունները կատարվում են, որ հասարակական տրանսպորտն ունենա առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ՝ ավտոբուսային գծի ներդրումը հենց դրա համար է կատարվել.

«Փոփոխություններ կկատարվեն նաև Խորենացի փողոցում, կկիրառվի կայանման արգելք այն հատվածում, որտեղ ներդրվելու է ավտոբուսային գիծը։ Երթևեկությունը կփոխվի նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Մաշտոցի խաչմերուկում կավելացվի ձախ երթևեկելի մեկ հավելյալ գոտի, որպեսզի հոսքերի անընդհատությունը հանգիստ ապահովվի այդ հատվածում»,- ասաց Վազգեն Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։