Մոսկվայում չեչենները, ենթադրաբար, հայազգի տղամարդու են առևանգել՝ մահմեդականներին վիրավորելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական  տելեգրամ ալիքները հունիսի 3-ի ուշ երեկոյան տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է, թե մի քանի մարդ ինչպես են մի տղամարդու քարշ տալիս Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանով, ապա նրան խցկում АМР համարանիշներով (հաճախ օգտագործվում է ուժայինների կողմից) Mercedes-ի բեռնախցիկը, գրում է Current time-ը։

Տղամարդն օգնության է կանչել անցորդներին և խնդրել ոստիկանություն զանգահարել, սակայն ոչ ոք չի արձագանքել: Ականատեսների խոսքով՝ առևանգողները զինված են եղել։

Ավելի ուշ իրավապահին մոտ կանգնած Baza տելեգրամ ալիքը գրել է, որ ոստիկանությունը փորձել է ձերբակալել առևանգողներին Սկոլկովոյի շրջանում, սակայն Mercedes-ը խուսափել է հետապնդումից։

Առևանգվածը, ենթադրաբար, հայազգի գործարար, 39-ամյա Արեգ Սամվելի Շչեպիխինն է։ Լրատվամիջոցները նրան նաև բլոգեր են անվանում։ Նրա սոցցանցերի տեղեկատվության համաձայն՝ աշխատում է «Корпорация МСП» ԲԲԸ-ում։

Շչեպիխինն Instagram-ի իր էջում մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցում վիրավորել է չեչեններին, Ալլահին և Ղուրանը։ Դրանից հետո չեչեն բլոգերները պահանջել են գտնել տղամարդուն։

Ի դեպ, Baza-ն գրում է, որ Արեգը սկսել է շատ բացասաբար արտահայտվել մահմեդականների և իսլամի նկատմամբ, մասնավորապեսի, Արցախյան պատերազմի պատճատով, աս մասին պատմել է Արեգի մայրը։ Նա պատմել է, որ որդին չի կռվել Ղարաբաղում, բայց ակտիվորեն հետևել է իրադարձություններին և շատ անհանգստացած է եղել այդ պատերազմի արդյունքներից: Միաժամանակ, Արեգի մայրը չի կիսում նրա բացասական կարծիքը բոլոր մահմեդականների նկատմամբ և կարծում է, որ նա սխալվում է:

Արեգը վիրավորանքներով լի վերջին տեսանյութը նկարահանել է Յարոսլավսկի երկաթուղային կայարանից՝ առևանգումից մի քանի րոպե առաջ։ Տեսանյութում նա մի շարք բլոգերների թմրամոլներ է անվանել։ Հավանական է, որ այս տեսանյութի միջոցով էլ բացահայտվել է նրա գտնվելու վայրը։

Baza-ն նշում է, որ դատելով նրան ուժով մեքենայի մեջ հրողների առոգանությունից՝ նրանք Չեչնիայի Հանրապետությունից են։ Նշվում է, որ Արեգին առևանգողների Mercedes-ը հաճախ ուղեկցում է Սայդախմեդ Էլդարբիևի մեքենան, ում նախկինում մի շարք լրատվամիջոցներ անվանել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատից և նույնիսկ նրա օգնական։

Շչեպիխինի առևանգման վերաբերյալ SOTA-ի հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ երեքշաբթի ավելի վաղ հայտնի չեչեն բլոգեր Սախաբ Մակալովը տեսանյութ էր հրապարակել Արեգի՝ չեչենների հասցեին կոպիտ արտահայտություններով։ Ավելի ուշ Մակալովն առևանգման տեսանյութն է հրապարակել։

Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է հիմա Շչեպիխինը։ Պաշտոնական որևէ տեղեկատվություն կամ մեկնաբանություն դեռևս չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի