Փաշինյանի գրառումների մասով ՄԻՊ-ը ուսումնասիրություն չի կատարել, քանի որ բողոք չի ստացել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղ առավոտից գրառումների մասով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրություն չի սկսել, քանի որ անձի նույնականացման վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ և որևէ բողոք կոնկրետ անձից չի ստացվել: Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՄԻՊ գրասենյակից․

«Բողոքի առկայության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի շրջանակներում կիրականացնի լիազորությունները: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու, ինչպես նաև դրանց ենթադրյալ խախտումների առնչությամբ քննություն իրականացնող մարմինը, ըստ ՀՀ օրենսդրության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է: Վերոնշյալի հաշվառմամբ խնդրում ենք հարցն ուղղել իրավասու մարմնին: Նախօրեին՝ ճեպազրույցի ժամանակ ևս Պաշտպանը նշել էր, որ պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով ՄԻՊ-ը չունի իրավասություն, և մատնանշել էր իրավասու մարմնին»,- ասաց պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը։

Factor TV-ն ավելի վաղ դիմել էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, սակայն կառույցը գրավոր հարցում էր պահանջել։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի պաշտոնական էջում մեկը մյուսի հետևից մի քանի գրառում էր արել՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասին։ Իսկ երեկ կառավարության նիստին Փաշինյանը անդրադարձել էր եկեղեցիների նկամամբ մարդկանց վերաբերմունքին, նշելով, որ որոշ տեղերում դրանք «չուլանացված» են՝ նկատի ունենալով կառույցները որպես անպետք իրերի պահեստ օգտագործելը։ Վարչապետի այդ հայտարարությանը հաջորդել էր մի քանի հոգևորականների սուր քննադատությունը։

Ռոզա Վարդանյան