Երբ նման խոսքը՝ «չուլանացվածը», հնչում է պետության ղեկավարի շուրթերից, այն կորցնում է կենցաղային բնույթն ու դառնում է արժեքային ազդակ․ Սյունյաց թեմի առաջնորդ

Լուրեր

25.08.2026 | 14:33
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը արձագանքել է վարչապետի՝ «չուլանացված» եկեղեցիների մասին հայտարարությանը։

«Մեծ ցավով և մտահոգությամբ լսեցինք մայիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած այն արտահայտությունը, ըստ որի՝ մեր եկեղեցիները «չուլանացված» են։ Այս խոսքը ոչ միայն անտեղի ու խիստ անհաջող համեմատություն է, այլև վիրավորական ու անհարգալից բնորոշում՝ ուղղված մի կառույցի, որը դարերի ընթացքում եղել է մեր ժողովրդի հոգևոր լույսն ու ազգային տոկունության աղբյուրը։

Երբ նման խոսքը հնչում է պետության ղեկավարի շուրթերից, այն կորցնում է կենցաղային բնույթն ու դառնում է արժեքային ազդակ, որը ցավալիորեն նսեմացնում է այն հարգանքը, որ դարեր շարունակ վայելել է Եկեղեցին՝ որպես համազգային սրբություն: «Չուլան» կոչել եկեղեցիները նշանակում է նսեմացնել մի սրբություն, որը տևականորեն սնուցել է մեր ժողովրդի հոգևոր կյանքը պատերազմներում, գաղթերի մեջ, ճնշումների օրոք։ Այդպիսի բառապաշարը ծառայում է հանրային գիտակցության մեջ սրբազան երևույթների արժեզրկմանը, հոգևոր դաշտի ապասրբայնացմանը, ինչը չի կարող անարձագանք մնալ։

Հարկ է նաև ընդգծել՝ սա պարզապես լեզվական վրիպում չէ։ Երբ երկրի ղեկավարը խոսում է եկեղեցու մասին նման բառապաշարով, նա անուղղակիորեն խաթարում է պետություն-եկեղեցի փոխադարձ հարգանքի հիմնախարիսխը և վտանգում հասարակության հոգևոր հավասարակշռությունը։

Որպես Սյունյաց թեմի առաջնորդ՝ վստահեցնում եմ վարչապետին (եթե, իհարկե, վարչապետի ասածը վերաբերում է Սյունյաց թեմի որևէ եկեղեցու), որ մեր եկեղեցական կյանքը ոչ միայն չի «չուլանանում», այլև, ընդհակառակը, հոգևոր զարթոնք է ապրում։ Սյունյաց վանքերն ու եկեղեցիները վերանորոգվում են, աղոթատները կենդանի են՝ լի հավատացյալներով, պատարագներին մասնակցությունն օրեցօր աճում է, իսկ հոգևորականները անխոնջ կերպով ծառայում են իրենց սուրբ առաքելությանը։ Կրթական, երիտասարդական և բարեգործական ծրագրերը նոր շունչ են հաղորդում համայնքային կյանքին, հատկապես՝ մեր սահմանամերձ բնակավայրերում։

Ինչ վերաբերում է վարչապետի ակնարկին՝ իբր մեր եկեղեցիներում մահճակալներ կան, պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Սյունյաց թեմի որևէ եկեղեցում երբևէ մահճակալ չի եղել։ Մեր սրբավայրերը բացառապես աղոթքի և հոգևոր ներկայության վայրեր են։

Վերջապես, եթե որևէ մեկին թվում է, թե եկեղեցիներն ամայի են կամ անտեսված, ապա միգուցե արժե ներհայեցողաբար հարցնել՝ ինչ ենք արել մենք՝ որպես իշխանավորներ, քաղաքացիներ և հավատացյալներ՝ մեր հոգևոր տներն արժանապատվորեն պահպանելու և կենդանի պահելու համար։

Եկեղեցին երբեք շքեղության վայր չի եղել, բայց միշտ եղել է հավատքի, մխիթարության և ազգային հավաքականության սուրբ օթևան։ Եվ այդ օթևանը երբեք չի կարող «չուլան» դառնալ, քանի դեռ նրա պատերը ամրացած են հավատավոր ժողովրդի սրտերում»։

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ գործադիրի նիստում, կիսվեց իր  որոշ տպավորություններով։

«Վերջերս մի քանի եկեղեցի, տաճար այցելելուց հետո հարց եմ տալիս ԿԳՄՍ նախարարին, ասում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, որը կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՈԱԿ-ը, մենք խնդիր դնո՞ւմ ենք էդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, ով որտեղ, ինչ ոչ պետական ապրանք ունի՝ բերում է։ Գնում՝ տեսնում ես ինչ որ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու համար, բայց մտնում՝ տեսնում ես՝ տեղ-տեղ աղբ է լցրած, ինչ-որ մեկի հին շորերն են, մեկը իր հին կոշիկներն է դրել կամ հին «կռավաթը», ո՞նց կարելի է սենց լինել, էսքան կեղծ լինել հարգելի ներկաներ, ինչքան կարելի է խոսել սրբության մասին ու էդքան արտասուրբ լինել, ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Ու սա վերաբերմունք է, խաչի նկատմամբ էլ է էս վերաբերմունքը, եկեղեցու նկատմամբ, հավատի նկատմամբ էլ է էս վերաբերմունքը։ Բայց որ հիմա մեկն ասի՝ եկեք համալրի վրա խաչ դնենք՝ մեծ ակտիվություն կառաջանա, կասեն՝ ինչպիսի նվիրական առաջարկություն, իսկապես եկեք խաչ դնենք համալիրի գլխին, որ էնտեղ հանկարծ ոչ մի բան տեղի չունենա»։