Նոր բնակարան, 80 մլն դրամ եկամուտ և նվեր Աննա Հակոբյանից․ ինչ է հայտարարագրել ՀՀ վարչապետը

Լուրեր

23.09.2026 | 10:00
Համաշխարհային օլիմպիադա. Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ
23.09.2026 | 09:53
TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար, ներդրումները կաճեն․ Փաշինյանը՝ «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը
23.09.2026 | 09:40
Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղություն հաստատվի. Էրդողանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
23.09.2026 | 09:40
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.09.2026 | 09:29
Վարչապետը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը
22.09.2026 | 23:37
Ովքեր էին հրավիրվել, ովքեր՝ ոչ․ ընդդիմությունը չի մասնակցել Անկախության օրվա միջոցառմանը
22.09.2026 | 23:26
Հայտնի է, թե ով կգլխավորի ՔՊ ցուցակը Ստեփանավանի ՏԻՊ ընտրություններում
22.09.2026 | 23:13
Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը իր առաջին մեդալն է ապահովել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում
22.09.2026 | 22:57
Արցախում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունների բացման արարողությունը
22.09.2026 | 22:44
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա»-ի գործընկերներն այցելել են Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան
22.09.2026 | 22:29
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերում
22.09.2026 | 22:14
Վարդանանց փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22.09.2026 | 21:59
Հայաստանն ու Իտալիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում. ՊՆ
22.09.2026 | 21:55
ԵՄ-ի դժվար փոխզիջումը․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2029 թվականը, Ուսմանովն ու Ֆրիդմանը՝ ցուցակից դուրս
22.09.2026 | 21:43
G7-ը հութիներից պահանջում է «անհապաղ» դադարեցնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները, իսկ Իրանից՝ դադարեցնել ապստամբներին աջակցությունը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բնակարան կունենա Երևանում։ Անցած տարի նա 49․3 մլն դրամ փոխառություն է տվել «Իջևանատուն» ՓԲԸ-ին՝ բնակարանի գնման իրավունքի համար։ Ընկերությունը բնակելի համալիր է կառուցում Արաբկիրում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Փաշինյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2024 թվականին 80․2 մլն դրամ եկամուտ է ունեցել, այդ թվում՝ 3 բանկերից 56․8 մլն դրամ վարկ է վերցրել․ «Ամերիաբանկից» Փաշինյանը ստացել է 44․4 մլն դրամ, «Հայէկոնոմբանկից»՝ 11․7 մլն դրամ, և «Ակբա բանկից»՝ 730 հազար դրամ վարկ։ 2024-ին վարչապետը ստացել է 17 մլն դրամ աշխատավարձ, 354 հազար դրամ «Հայէկոնոմբանկից» ավանդի դիմաց տոկոս, ևս 6 մլն դրամ Փաշինյանը նվիրատվություն է ստացել կնոջից՝ Աննա Հակոբյանից։

Նկատենք, որ Փաշինյանը ևս 1 վարկ ունի եվրոյով, որի մայր գումարի մնացորդը 2024-ի տարեվերջին եղել է 6364 եվրո։

Վարչապետն ունի 1 բանկային ավանդ, որի գումարը տարեսկզբին եղել է 3․4 մլն դրամ, իսկ տարեվերջին նվազել և դարձել է 726․9 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվներին 2024-ի տարեվերջին եղել է 1․27 դոլար և ընդհանուր մոտ 477 հազար դրամ, կանխիկ հայտարարագրել է 500 դոլար և 700 հազար դրամ։

Վարչապետն անցած տարի հանգստի նպատակով ծախսել է 5․2 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը «Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անդամակցում է «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամին», նաև 3 կազմակերպության հիմնադիր է՝ «Հիմա» ժողովրդավարության աջակցության, «Քաղաքացիական պայմանագիր» ժողովրդավարության աջակցության, «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի։ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է։

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, և չափահաս դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հայտարարագրեր դեռ չեն ներկայացրել։ Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանին է պատկանում «Մեր տպարանը» ընկերության 50 % բաժնեմասը։

Գայանե Խաչատրյան