«Սրտի կանգ» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված երկամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արմավիր քաղաքից «սրտի կանգ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել երկամյա աղջիկ։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor.am-ին հայտնեց, որ Ոստիկանությունն ահազանգը ստացել է մայիսի 27-ին՝ ժամը  15։41-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից։

«Բուժկենտրոնից հայտնել են, որ ժամը 12։22-ին շտապօգնության խումբը Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի մի տնից «սրտի կանգ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել երկամյա աղջնակի: Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից էլ առավոտյան հայտնել են, որ ժամը 07։40-ին վերակենդանացման բաժանմունքում երեխան մահացել է»,- ասաց Սարգսյանը։

Ըստ խոսնակի՝ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor.am-ին փոխանցեց՝ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Նախաքննության ընթացքում 1 անձ ճանաչվել է տուժող։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշեց Ավդալյանը։ Նրա փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է։

 

Արփի Հակոբյան