«Բնապահպանության նախարարությունն ու «Ջրպետկոմը» չեն իրականացնում իրենց վրա օրենքով դրված պարտավորությունների շրջանակը»․ իրավաբան

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՀՀ -ում արտադրվող էլեկտրաէներգիայի սպառման պահանջարկի 20 տոկոսը ապահովում են փոքր ՀԷԿ-երը, որոնք ապահովում են նաև 4500 աշխատատեղ և հանդիսանում են զսպաշապիկ, որպեսզի էներգիայի սակագները չբարձրանան, և չնայած այս ամենին, բավական մեծ կարծրատիպեր են ստեղծվել հասարակության շրջանում փոքր ՀԷԿ-երի շահագործման հետ կապված։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Վերականգնվող էլեկտրաէներգիա արտադրողների» ասոցացիայի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը։

Վերջինս նշեց, որ «ՀՀ-ում տարեկան կտրվածքով 10 մլրդ խմ ջրից սպառման է գնում 1,5 մլրդ խմ և որևէ մեկը չի անդրադառնում այն հարցին, թե մնացած ջուրն ինչ է լինում»։

Այստեղ է, որ պետք է մտածել  ջրի կորուստների մասին, որոնք, ըստ 2018 թվականի ներկայացված վիճակագրության, հասնում են ավելի քան 90 տոկոսի։ Հիմա փոխարենը դրա մասին խոսելու, թիրախավորում են փոքր ՀԷԿ-երի գործունեությունը»,- ասաց Մելիքյանը՝ նշելով, որ օրինակ՝ Վայոց ձորում, ըստ վիճակագրության, արձանագրվել է 87 տոկոս, իսկ Շիրակի մարզում՝ 90 տոկոս ջրի կորուստ։

Ռոման Մելիքյանն անդրադարձավ նաև փոքր ՀԷԿ-երին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների խնդրին և շեշտեց, որ վերջին ժամանակներում ընդունվում են թույլտվությունների տրամադրման համար անհրաժեշտ այնպիսի նորմեր, որոնք, մեղմ ասած, հակասահմանադրական են։

«Փոքր ՀԷԿ-եր շահագործելու համար արվել են ահռելի մեծ չափերի ներդրումներ և Բնապահպանության նախարարության առաջ քաշած նոր չափանիշներով ներդրողները կանգնել են խնդրի առաջ։ Մեկ այլ փոփոխությամբ էլ, օրինակ,  2010 թ-ին Կառավարությունը որոշում է կայացրել, որ ջրօգտագործողները ջրառի կետերում կարող են  տեղադրել ջրաչափեր և դա պետք է լինի ըստ ցանկության, իսկ այժմ այս նորմը դարձել է պարտադիր»,- ասաց նա։

Ասոցիացիայի իրավաբան Էմիլ Միրզոյանն էլ խնդրի վերաբերյալ նկատեց, որ գործող իրավական ակտերի մեջ կան բավականին մեծ հակասություններ և հարցն այն է, որ Ջրային օրենսգիրքը հստակ սահմանում է ջրօգտագործման թույլտվությունների կարգը, իսկ պատկան մարմինները՝ Բնապահպանության նախարարությունն ու «Ջրպետկոմը» չեն իրականացնում իրենց վրա օրենքով դրված լիազորությունների և պարտավորությունների շրջանակը։

«Ասոցիացիայի մի շարք հիդրոէլեկտրոկայաններ դիմել են դատարաններ, որովհետև ամենաբարձր ատյաններին բազմաթիվ դիմումներ են ներկայացրել առկա իրավական ակտերում գործող հակասությունների վերացման վերաբերյալ, սակայն, որևէ քայլ  այդ ուղղությամբ դեռևս չի կատավել»,- նշեց իրավաբանը։