Նախընտրական շրջանը թեժ էր, բայց մենք հիմա 65 անդամներով մեկ թիմ ենք. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Նախընտրական շրջանը թեժ էր, բայց մենք հիմա 65 անդամներով մեկ թիմ ենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին հրավիրված Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը: «Մենք եկել ենք ծառայության: Վստահեցնում եմ՝ չեմ նստելու կաբինետում, վազվզելու եմ ամբողջ օրը, ծանոթանալու եմ աշխատանքներին»,- ասաց նա:

Պատասխանելով քաղաքապետարանում հնարավոր կադրային ջարդի մասին հարցին՝ Մարությանը վստահեցրեց, որ բոլոր նրանք, այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են աշխատել նոր Հայաստանի կանոններով, կաշխատեն: «Բոլոր այն մարդիկ, այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են աշխատել նոր Հայաստանի կանոններով և պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունները մատուցել: Ես բոլոր կադրային փոփոխությունների մասին կհայտարարեմ»,- հավելեց Հայկ Մարությանը:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջին քայլերին. Հայկ Մարությանը պատրաստվում է սկսել քաղաքային տնտեսությունում առկա խնդիրներից: «Առաջին քայլերը լինելու են՝ կապված քաղաքային տնտեսության հետ: Նախ՝ մենք առաջնահերթ պետք է լուծենք աղբահանության հարցը, և քայլ առ քայլ մնացած հարցերը, որ ներկայացրել ենք մեր նախընտրական ծրագրում»,- վստահեցրեց Հայկ Մարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում