Իսրայելական բանակը կրակել է Արևմտյան ափ այցելած օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Իսրայելի զինվորականները չորեքշաբթի կրակ են բացել եվրոպացի և արաբ դիվանագետների մեծ պատվիրակության ուղղությամբ, որը պաշտոնական այցով գտնվում էր Արևմտյան ափին գտնվող Ջենինի փախստականների ճամբարում։ Միջադեպն արագ արձագանքի է արժանացել։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ իսրայելական բանակը կրակ է բացել դիվանագիտական ​​​​պատվիրակության ուղղությամբ, որի կազմում եղել են նաև եվրոպացի պաշտոնյաներ։

«Դիվանագետների կյանքին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է»,- մամուլի ասուլիսում ասել է Կալլասը՝ հավելելով, որ պատասխանատուները պետք է «պատասխանատվության ենթարկվեն»։

Իսրայելի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ խումբն այցելել է պաղեստինյան Ջենին քաղաքում գտնվող փախստականների ճամբար, սակայն շեղվել է «հաստատված երթուղուց» և «մտել մի տարածք, որտեղ նրանց թույլատրված չէր գտնվել»։ Դրանից հետո իսրայելական զորքերը «զգուշացնող կրակոցներ» են արձակել։

«Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է պատճառված անհարմարության համար»,- հայտարարել են Իսրայելի բանակից՝ հավելելով, որ հետաքննություն կանցկացվի, և ներգրավված երկրները կտեղեկացվեն դրա արդյունքների մասին։

Այցը կազմակերպած Պաղեստինյան ինքնավարության տվյալներով՝ դիվանագետների թվում էին ԵՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների պատվիրակներ։

Պաղեստինի ինքնավարության արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է միջադեպը՝ այն անվանելով «սարսափելի հանցագործություն, որը կատարվել է իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից, որոնք դիտավորյալ ​​կրակել են հավատարմագրված դիվանագիտական ​​​​պատվիրակության վրա»։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կանչել է Հռոմում Իսրայելի դեսպանին՝ «Ջենինում տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ ստանալու համար»։

Միջադեպը տեղի է ունենում մեկ օր անց այն բանից, երբ Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ-ն կվերանայի Իսրայելի հետ իր քաղաքական և տնտեսական համաձայնագիրը՝ վերջինիս կողմից Գազայի հատվածում իրականացված ռազմական հարձակման և պաշարված անկլավում առաջացած հումանիտար աղետի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի